Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը, ՀՈԱԿ-ում առկա դրույքաչափերը՝ 1. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում ավելացնել 2 հաստիք՝ վոկալի մասնագետ և ֆլեյտայի մասնագետ՝ առկա դրույքաչափերով: 2. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենին՝ 1) ավելացված հաստիքային միավորները ներառել ՀՈԱԿ-ի 2024թվականի հաստիքացուցակում և ներկայացնել հաստատման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |