Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը, Դդմաշեն բնակավայրի նախադպրոցական տարիքի երեխաների թվի աճը, ՆՈՒՀ-ի շենքի ֆիզիկական և տեխնիկական հնարավորությունները, ՀՈԱԿ-ի լիցենզավորմամբ սահմանված տեղերի քանակը, համայնքի ավագանու կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքները 1. 2025 թվականի հունվարի 1-ից «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել նոր խումբ՝ համաձայն լիցենզավորմամբ սահմանված թվաքանակի: 2. Նոր խմբի աշխատանքները կազմակերպելու համար «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում ավելացնել անհրաժեշտ հաստիքներ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` 2025թվականի հունվարի 1-ից: |