Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 12․04․2001թ․ N 286 որոշման 43-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ N 2-6 եզրակացությունը, քաղ. Էդգար Հարությունյանի դիմումը` վարձակալության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, գ․ Ծաղկունք 1-ին փողոց թիվ 42 / 1 հասցեում գտնվող 1781․5քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, նկատի ունենալով, որ հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.
1. Վարձակալության իրավունքով Էդգար Հրաչիկի Հարությունյանին պատկանող, 1781․5քմ մակերեսով գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, այլ հողատեսք՝ գործառնական նշանակություն ունեցող հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման։
2. Վարձակալության իրավունքով Էդգար Հարությունյանին պատկանող, Սևան համայնք, գ․ Ծաղկունք, 1-ին փողոց թիվ 42 / 1 հասցեում գտնվող 1781․5քմ մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով օտարել Էդգար Հարությունյանին հողի կադաստրային արժեքը /1քմ- 514․8 դրամ/ վճարելու պայմանով:
3. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։