Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության` 27.04.2006թ. «ՀՀ կառավարության` 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 844-Ն որոշման 1 կետի 6 ենթակետով և հաշվի առնելով, որ նշված հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք և հիմք ընդունելով Վահագն Ստեփանյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան Գործարանային փողոց, թիվ 8 հասցեում գտնվող անշարժ գույքի /վկայական` N 26062025-05-0030/ զբաղեցրած 0․4հա մակերեսով տարածքը ընդլայնելու մասին, որոշում եմ.
1. Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան Գործարանային փողոց, թիվ 8 հասցեում գտնվող 0․4հա մակերեսով հողատարածքն ընդլայնելու նպատակով, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, ք․ Սևան, Գործարանային փողոց թիվ 8 / 12 հասցեում գտնվող 0.3381հա մակերեսով /վկայական` N 28082025-05-0058/ հողատարածքը ուղղակի վաճառքի կարգով՝ հողի կադաստրային արժեքը յուրաքանչյուր 1-քմ համար 2887.5դրամ վճարելու պայմանով օտարել Վահագն Վանիկի Ստեփանյանին։ 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո : 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: