Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության՝ 18․05․2006թ․թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Կարեն Խուդաբաշյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Կարեն Խուդաբաշյանին պատկանող և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․07․1992թ․ N 3 նիստի որոշմամբ Թեհմինե Բադեյանին, Կարեն, Հայրապետ և Էմմա Խուդաբաշյաններին անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված 2600քմ մակերեսով հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Կարեն Խուդաբաշյանին պատկանող և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1992թ․ N 3 նիստի որոշմամբ՝ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար Կարեն Հայրապետի Խուդաբաշյանին / ծնված` 05.05․1977թ./, Թեհմինե Ժորայի Բադեյանին /ծնված՝04․06,1981թ․/, Հայրապետ Կարենի Խուդաբաշյանին/ծնված10․12․1999թ․/ Էմմա Կարենի Խուդաբաշյանին/ծնված 24․11․2001թ․/՝ սեփականաշնորհված և իրենց կողմից փաստացի օգտագործվող 2481․8քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Թեհմինե Բադեյանի, Կարեն, Հայրապետ և Էմմա Խուդաբաշյանների սեփականության իրավունքը։ 2. Սեփականության իրավունքով Թեհմինե Բադեյանին, Կարեն, Հայրապետ և Էմմա Խուդաբաշյաններին պատկանող 2481․8քմ մակերեսով հողատարածքում 1953թ․ կառուցված 89․7 քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերեսը՝ 60․1քմ/, 128․0քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 97․7քմ/, 54․0քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 48․4քմ/, 34․9քմ մակերեսով խորդանոցը /ներքին մակերեսը՝ 23․1քմ/, 35․60քմ մակերեսով բաց պատշգամբը ճանաչել Թեհմինե Բադեյանի, Կարեն, Հայրապետ և Էմմա Խուդաբաշյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ, 15-րդ փողոց, 1-ին փակուղի թիվ 5 բնակելի տուն հասցե: 3. Սեփականության իրավունքով Թեհմինե Բադեյանի, Կարեն, Հայրապետ և Էմմա Խուդաբաշյանների պատկանող 2481․8քմ մակերեսով հողատարածքում 2001թ․ կառուցված 18․9քմ մակերեսով ավտոտնակը / ներքին մակերեսը՝ 15․50քմ/ ճանաչել ինքնակամ շինություն։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։