Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2398-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հոկտեմբերի 2024 թվականի N 2398-Ա

ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարանում քննելով Ալբերտ Արթուրի Լևոնյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը պարզեցի՝ ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայության կողմից կազմված արձանագրությամբ Արթուր Լևոնյանի կողմից «Սպիտակ ափ» ՓԲԸ կողմից վարձակալած տարածքում իրականացվել են ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Արձանագրությունը Սևանի համայնքապետարանում ստացվել է 28․06․2024 թվականին։ ՀՀ օրենսդրության համաձայն հարուցվել է վարչական վարույթ «Սպիտակ ափ» ՓԲԸ տնօրենի նկատմամբ։ Հետագայում պարզվել է, որ «Սպիտակ ափ» ՓԲԸ տնօրենը հանդիսանում է Ներսես Եսփանոսյանը, ով բնակվում է ԱՄՆ Գլենդել քաղաքում։ Տնօրենի ներկայությունը վարչական վարույթ իրականացնելու համար դառնում էր անխուսափելի։ Որոշ կարևոր հանգամանքներ պարզաբանելու հետ կապված սահմանված կարգով վարույթը կասեցվել է ։ Իրականությունը պարզելու համար իրականացվեցին մի շարք միջոցառումներ։ Այդ շրջանակներում համայնքապետարան ներկայացվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից վարչական վարույթը կարճելու մասին N գ/01-140-կճ որոշումը։ Մանրամասն քննության արդյունքում պարզվել է նաև, որ Ալբերտ Արթուրի Լևոնյանին պատկանող «Ալբերտ Լևոնյան ԱՁ-ի և «Սպիտակ ափ» ՓԲԸ-ի մինչև կնքվել է ոչ բնակելի, կառուցապատման նպատակով պատկանող ափամերձ տարածքի վարձակալության պայմանագիր։ Տարածքում առկա է ջրհոր, որը չի շահագործվում։ Տնտեսական նպատակների համար ջուրը բերվում է տնտեսվարողի կողմից։ Ինչ վերաբերվում է շարժական տնակի տեղադրման փաստին, ապա ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ին N 896 որոշման 10-րդ մասի համաձայն, նա պետք է լիազոր մարմնից ստանար համաձայնություն, որը չկատարելու վերաբերյալ վարչական պատասխանատվություն նախատեսված չէ։ Համաձայն ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 8-րդ հոդվածի՝ վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտում կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրությամ հիման վրա։ Վարչական իրավախախտումների համար պատասխանատվություն սահմանող կամ այն ուժեղացնող ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ վարչական իրավախախտումների համար պատասխանատվությունը մեղմացնող կամ վերացնող ակտերը հետադարձ ուժ ունեն, այսինքն՝ տարածվում են նաև այդ ակտերի հրատարակումից առաջ կատարված իրավախախտումների վրա։ ՀՀ «ՎԻՎ» օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում սույն օրենսգրքով և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան ։ Իրավախախտում կատարված պահին «ՎԻՎ» օրենսգրքի 154 հոդվածը գործել է հետևյալ բովանդակությամբ «1․Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր-շինություններ ինքնակամ կառուցելը (․․․)- ը՝ առաջացնում է տուգանք սահմանված նվազագույն աշխատանքի երկու հարյուրապատիկի չափով, հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքերին սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորս հարյուրապատիկի չափով։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-401-ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում «ՎԻՎ» օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված սանկցիաները խստացվել են, իսկ դա նշանակում է, որ ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության ընդհանուր կանոնի համաձայն՝ այդ ակտը հետադարձ ուժ չունի և դրանով նախատեսված սանկցիաները կարող են կիրառվել բացառապես 2022 թվականի հունվարի 6-ից հետո կատարված արարքների համար։ Վերը շարադրվածը հավասարաչափ վերաբերվում է ոչ հիմնական շինությունների տեղադրմանը, որովհետև մինչև 2022 թվականի հունվարի 6-ը կատարված օրենքի փոփոխություններով նախկին օրենսգրքի 154-րդ հոդվածով տեղադրման համար սանկցիա վարչական պատասխանատվություն սահմանելու մասին նախատեսված չէ։ Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով ՀՀ «ՎԻՎ» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ ենթակետի, «ՎԻՎ» օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին » ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին կետի գ) ենթակետի պահանջներով, որոշում եմ․

1․ Ալբերտ Արթուրի Լևոնյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել վարչական իրավախախտման դեպքի բացակայության դեպքով։
2․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան որոշումը հանձնելու օրվանից հետո՝ երկու ամսվա ժամկետում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner