Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հաշվի առնելով քաղ. Մերրի Ալոյանի դիմումը` Սևան համայնք, գ․ Գագարին, Մարշալ Բաղրամյան փողոց թիվ 12 / 6 հասցեում կառուցված 75․1քմ մակերեսով անասնաշենքը, 75․1քմ մակերեսով զբաղեցրած հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, նկատի ունենալով, որ անասնաշենքը և զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չեն հանդիսանում, որոշում եմ.
1. Սևան համայնք, գ․ Գագարին, Մարշալ Բաղրամյան փողոց թիվ 12 / 6 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 23․04․2025թ․ թիվ 839-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 18.07.2025թ. պետական գրանցում ստացած 75․1քմ մակերեսով անասնաշենքը՝ 1քմ՝ 1209 դրամ, 75․1քմ մակերեսով հողատարածքը՝ 1քմ՝ 1221դրամ, ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած քաղ․ Մերրի Սամվելի Ալոյանին։
2. Քաղ. Մերրի Սամվելի Ալոյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: