Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 29․04․2021թ․ N 698-Ն որոշմամբ, հաշվի առնելով, որ Սևան համայնքի հերթապահ էլ. քարտեզում առկա են անճշտություններ, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխել՝ վարձակալության իրավունքով «Սենիկ» ՍՊԸ-ին / տնօրեն՝ Սերժիկ Սիմոնյան / պատկանող, Սևան համայնք , գյուղ Վարսեր, Երևան–Սևան մայրուղի, 54-55կմ 50 բենզալցակայան հասցեում գտնվող 2800․0հա մակերեսով անշարժ գույքի / վկայական՝ 1100202, տրված՝ 12․10․2004թ․/ գծային չափերը և երկրաչափական պատկերը, հիմք ընդունելով որակավորում ունեցող անձի կողմից կատարված չափագրությունների արդյունքները՝ որոշում եմ.
1. Ուղղել և հաստատել՝ Սևան համայնք, գյուղ Վարսեր, Երևան–Սևան մայրուղի, 54-55կմ 50 բենզալցակայան հասցեում գտնվող անշարժ գույքի գծային չափերը և երկրաչափական պատկերը:
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։