Այսօր: Երկուշաբթի, 1 Հուլիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1446-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2024 թվականի N 1446-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն որոշմամբ, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 9-րդ, 10-րդ, 11-րդ 18-րդ կետերով, հիմք ընդունելով քաղ․ Սեյրան Բաղդասարյանի դիմումը՝ սեփականության իրավունքով Սեյրան Բաղդասարյանին պատկանող, Գեղարքունիքի մարզ, Սևան համայնք, գ․ Զովաբեր, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող 0․1023հա մակերեսով հողատարածքում սեփականատիրոջ կողմից ինքնակամ կատարված շինարարական աշխատանքներն օրինականացնելու մասին, նկատի ունենալով, որ շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

1. Սեփականության իրավունքով Սեյրան Բաղդասարյանին պատկանող, Սևան համայնք, գ․ Զովաբեր, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք թիվ 4 հասցեում գտնվող և իր կողմից փաստացի օգտագործվող 0․1023հա մակերեսով հողատարածքում սեփականատիրոջ կողմից 2004թ. ինքնակամ կառուցված 33․97քմ մակերեսով կիսանկուղի /ներքին մակերեսը՝ 25․31քմ/ , 35․75քմ բնակելի տան /ներքին մակերեսը՝ 24․34քմ/, 2016թ․ կառուցված 24․13քմ ջերմոցի /ներքին մակերեսը՝ 21․32քմ/, 31․78քմ մակերեսով խորդանոցի /ներքին մակերեսը՝ 24․11քմ/, 37․80քմ մակերեսով ավտոտնակի /ներքին մակերեսը՝ 32․74քմ/, 8․75քմ մակերեսով բաց պատշգամբի, 22․65քմ մակերեսով հարթակի, 39․19քմ մակերեսով ծածկերի, 0․65քմ մակերեսով պարսպի կառուցման աշխատանքները ճանաչել օրինական /հաշվառման տեղեկանք՝ 2023CQ5ERA/՝ համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր օրինականացվող 1քմ բնակելի շինության /կիսանկուղ, բնակելի տուն, բաց պատշգամբ, հարթակ, ծածկեր/ համար՝ 874․0 դրամ, 1քմ օժանդակ շինությունների /ջերմոց, խորդանոց, պարիսպ/ համար՝ 524․4դրամ։
2. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է՝ պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner