Այսօր: Հինգշաբթի, 31 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 45-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 ապրիլի 2025 թվականի N 45-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 17.12.2024 ԹՎԱԿԱՆԻ N 169-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և Սևանի համայնքապետարանի միջև 2024 թվականի հունվարի 3-ին կնքված համագործակցության Հուշագիրը, հաշվի առնելով, որ «Ծովագյուղի երիտասարդական միջավայր» երիտասարդական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակներում Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում մեկնարկել է երիտասարդական կենտրոնի գործունեությունը՝ 

1. Սևան համայնքի ավագանու՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ-ներ/ 2025թվականի հաստիքացուցակները, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը» N169-Ա որոշման 15 հավելվածում կատարել լրացում՝
1) «Սևան համայնքի համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում 2025 թվականի մայիսի 1-ից ավելացնել 1 հաստիք՝ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում երիտասարդական կենտրոնի աշխատանքների համակարգող՝ 1 դրույքաչափով:
2. ՀՈԱԿ-ի տնօրենին` հաստիքացուցակում ներառել հաստիքի ավելացում և ներկայացնել հաստատման:
3. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահին՝ ներկայացնել աշխատակցի թեկնածություն երիտասարդական կենտրոնի աշխատանքների համակարգողի հաստիքը զբաղեցնելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -14

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ

ԹՈՐՈՍՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ

ՇՈՒՇԱՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ԺԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՆՎԵՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner