Այսօր: Երեքշաբթի, 7 Փետրվարի 2023թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 91
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 91


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ ենթակետի պահանջներով, հաշվի առնելով, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցչության և Սևանի համայնքապետարանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակներում Սևան բազմաբնակավայր համայնքի Ծաղկունք, Նորաշեն, Գեղամավան բնակավայրերում հիմնվում են նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ, որի միջոցով 3-6 տարեկան երեխաների համար կազմակերպվելու է նախադպրոցական կրթություն շաբաթը 5 օր` անվճար հիմունքներով, օրական 3-5 ժամ տևողությամբ` 

1. Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում նախադպրոցական այլընտրանքային ծառայության իրականացման նպատակով 2022թվականի հոկտեմբերի 15-ին «Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում, որն ապահովելու է Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրի նախադպրոցական ծառայության մեթոդական ուղղորդումը և շարունակական վերապատրաստումը, ավելացնել դաստիարակի 3 հաստիքային միավոր` 0,5-ական դրույքով.
2. Սևան համայնքի Նորաշեն բնակավայրում նախադպրոցական այլընտրանքային ծառայության իրականացման նպատակով 2022թվականի հոկտեմբերի 15-ին «Սևան համայնքի թիվ 2 «Զարթոնք»» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում, որն ապահովելու է Սևան համայնքի Նորաշեն բնակավայրի նախադպրոցական ծառայության մեթոդական ուղղորդումը և շարունակական վերապատրաստումը, ավելացնել դաստիարակի 2 հաստիքային միավոր` 0,5-ական դրույքով.
3. Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում նախադպրոցական այլընտրանքային ծառայության իրականացման նպատակով 2022թվականի հոկտեմբերի 15-ին ««Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում, որն ապահովելու է Սևան համայնքի Գեղամավան բնակավայրի նախադպրոցական ծառայության մեթոդական ուղղորդումը և շարունակական վերապատրաստումը, ավելացնել դաստիարակի 4 հաստիքային միավոր` 0,5-ական դրույքով.
4. «Սևան համայնքի թիվ 1 «Բողբոջ» մսուր-մանկապարտեզ», «Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» և «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների հաստիքացուցակում ներառել ավելացած հաստիքները՝ համապատասխան դրույքաչափերով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevanhamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner