Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և Սևանի համայնքապետարանի միջև 2024 թվականի հունվարի 3-ին կնքված համագործակցության Հուշագիրը, հաշվի առնելով, որ «Ծովագյուղի երիտասարդական միջավայր» երիտասարդական կենտրոնի ստեղծման ծրագրի շրջանակներում Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում մեկնարկել է երիտասարդական կենտրոնի գործունեությունը՝ 1. Սևան համայնքի ավագանու՝ 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների /ՀՈԱԿ-ներ/ 2025թվականի հաստիքացուցակները, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը» N169-Ա որոշման 15 հավելվածում կատարել լրացում՝ 1) «Սևան համայնքի համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում 2025 թվականի մայիսի 1-ից ավելացնել 1 հաստիք՝ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում երիտասարդական կենտրոնի աշխատանքների համակարգող՝ 1 դրույքաչափով: 2. ՀՈԱԿ-ի տնօրենին` հաստիքացուցակում ներառել հաստիքի ավելացում և ներկայացնել հաստատման: 3. «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահին՝ ներկայացնել աշխատակցի թեկնածություն երիտասարդական կենտրոնի աշխատանքների համակարգողի հաստիքը զբաղեցնելու համար: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |