Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Արման Սահակյանի դիմումը՝ համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող, ք․ Սևան, թիվ 1 միջն․ դպրոցից հարավ–արևելք հասցեում գտնվող /վկայական 2391333, տրված՝ 06․10․2008թ․/ անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1 Ք․ Սևան, թիվ 1 միջն․ դպրոցից հարավ–արևելք հասցեում գտնվող անշարժ գույքի համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան Օղակաձև փողոց, թիվ 39 հողամաս հասցե: 2 Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։