Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հունիսի 2025 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի` 22․12․2009թ․ N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2-6 դրական եզրակացությունը և քաղ. Արամ Գուլանյանի դիմումը՝ Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների տեղական հանձնաժողովի 14․07․1992թ․N3 նիստի որոշմամբ գ. Ծովագյուղ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Անահիտ Թովմասյանին, Արամ, Արմեն, Արտակ, Արմենուհի Գուլանյաններին պատկանող 7039․7քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքից առանձնացված 2743․3քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղական համայնքի/բնակավայրի/ պարզեցված գլխավոր հատակագծին համապատասխանելնելու և հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.

Գեղարքունիքի մարզ, գ. Ծովագյուղ հասցեում գտնվող, գյուղատնտեսական՝ նպատակային նշանակության, վարելահող՝ գործառնական նշանակության 7039․7քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքից առանձնացված 2743․3քմ մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համապատասխանեցնել Ծովագյուղ գյուղական համայնքի /բնակավայրի/ պարզեցված գլխավոր հատակագծին՝ բնակավայրի՝ նպատակային նշանակության, բնակելի՝ գործառնական նշանակության հողատարածքի՝ տրամադրելով Սևան համայնք, գ․ Ծովագյուղ 24-րդ փողոց թիվ 3/5 բնակելի տուն հասցե։ 2. Անահիտ Թովմասյանին, Արամ, Արմեն, Արտակ, Արմենուհի Գուլանյաններին ՝ Սևան համայնքի բյուջեի 900165101255 հաշվհամարին վճարել հողամասերի կադաստրային արժեքի՝ նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝1136549․19դրամ: 3. Օրինական ճանաչել Սևան համայնք, գ․ Ծովագյուղ հասցեում գտնվող 2743․3քմ մակերեսով հողատարածքում 2012թ․ կառուցված 62․75քմ մակերեսով նկուղը/ներքին մակերեսը 39․57քմ/, 149․57քմ բնակելի տունը/ներքին մակերեսը122․40քմ/, 25․37քմ մակերեսով անասնաշենքը/ներքին մակերեսը 23․14քմ/, 25․17քմ մակերեսով ավտոտնակը/ներքին մակերեսը 22․70քմ/, 33․35քմ մակերեսով հարթակը, 37․7քմ մակերեսով ծածկերը օրինականացնել՝ համայնքի բյուջե մուծելով օրինականացնելով յուրաքանչյուր 1քմ բնակելի շինությունների համար՝ 874դրամ, օժանդակ շինությունների 1քմ համար 524․4դրամ/հաշվառման տեղեկանք 2023NFKTUE/ տրամադրելով՝Սևան համայնք գ․ Ծովագյուղ 24-րդ փողոց թիվ 3/5 բնակել տուն հասոցե։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝ec84b0af-3902-49b6-a9a9-4a49192cced2



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner