Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. N 2387-Ն, 18.05.2006թ. N 731-Ն որոշումներով, ՀՀ կառավարության`18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 հոդվածով, հիմք ընդունելով Գրիգոր Իսրայելյանի դիմումը՝ իր կողմից ք․Սևան Խաղաղության փողոցի վերջնամաս հացեում գտնվող հողատարածքի վրա 1999թ․-ին ինքնակամ կառուցված 29․5քմ մակերեսով նկուղը, 39․0քմ մակերեսով ավտոտնակը, 15․03քմ մակերեսով տանիքային հարկը և 2․59քմ մակերեսով ծածկը օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ շինությունը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ․
1. Գրիգոր Գրիգորի Իսրաելյանի կողմից՝ ք․Սևան Խաղաղության փողոցի վերջնամաս հասցեում գտնվող ՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա 1999թ․-ին ինքնակամ կառուցված 29․5քմ մակերեսով նկուղը /ներքին մակերեսը 27․36քմ/, 39․0քմ մակերեսով ավտոտնակը /ներքին մակերեսը 32․90քմ/, 15․03քմ մակերեսով տանիքային հարկը/ներքին մակերեսը՝12․92քմ/, 2․59քմ մակերեսով ծածկը և զբաղեցրած 41․6քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն՝ հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Սևան բնակավայրի գլխավոր հատակագծին: 2. Գրիգոր Իսրաելյանի կողմից ինքնակամ կառուցված 29․5քմ մակերեսով նկուղը, 39․0քմ մակերեսով ավտոտնակը, 15․03քմ մակերեսով տանիքային հարկը, 2․59քմ մակերեսով ծածկը ճանաչել օրինական/հաշվառման տեղեկանք՝2023UMLYN/ տրամադրել` Սևան համայնք ք․ Սևան Խաղաղության փողոց թիվ 25/18 ավտոտնակ հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով, պետական գրանցման, այդ թվում՝ համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2025թ․ N 2-Ա որոշման 2-րդ կետի: 4. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերի ամբողջ գումարը քաղաքացու կողմից Սևան համայնքի բյուջե վերականգնելուց հետո: 5. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։