Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, որոշում եմ.
1. Պատվոգրով պարգևատրել՝
1) «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչուհի Անահիտ Մաքսիմի Ավետիսյանին՝ Սևանի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական բնագավառում ունեցած նշանակալի ներդրման, կրթամանկավարժական արգասաբեր, վաստակաշատ աշխատանքի, հասարակական ակտիվ գործունեության, նվիրումի, մայրենիի պահպանման գործում ունեցած ավանդի և ծննդյան 75-ամյակի առթիվ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: