Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` որոշում եմ.
1. Սևան համայնքի ղեկավարի` 14.04.2025թ. «Հողատարածքը համայնքային սեփականություն ճանաչելու մասին» N 759-Ա որոշման 1-ին կետը կարդալ նոր խմբագրությամբ՝ 1) «Համաձայն ներկայացվող հատակագծի՝ 0․01626հա մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, համապատասխանեցնել ՀՀ համայնքների «բնակավայրերի» քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N2-6 եզրակացությամբ հաստատված Գեղարքունիք–1 միկրոռեգիոնալ փաստաթղթերի փաթեթում առկա գոտևորման հատակագծին՝ բնակավայրերի՝ նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման՝ գործառնական նշանակության հողատարածքի՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Աբովյան փողոց թիվ 11 / 7 հողամաս հասցե»: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից ։