Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 հուլիսի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, 10.06.2008 ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, <<Քաղաքաշինության մասին >> ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության 64-րդ հոդվածի 2-րդ կետով և 3-րդ կետերով, ՀՀ կառավարության 29.12.2005թ․ թիվ 2387-Ն որոշմամբ, և հիմք ընդունելով քաղ. Ռուբիկ Խաչատրյանի դիմումը`ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող ք․Սևան Կարմիր Բանակի փողոց թիվ 22 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 157.9քմ մակերեսով հողատարածքը և հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելո իրավունք, որոշում եմ.

  1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Ռուբիկ Թորգոմի Խաչատրյանին /ծնված 03․12․1950թ․/ պատկանող ք․Սևան ք․Սևան Կարմիր Բանակի փողոց թիվ 22 հասցեում գտնվող անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 157.9քմ մակերեսով հողատարածքին կից գտնվող 29.1քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Ռուբիկ Խաչատրյանի սեփական գույքը։ 2. Սեփականության իրավունքով Ռուբիկ Խաչատրյանին պատկանող 187․0քմ մակերեսով հողատարածքում 1962թ․ կառուցված 112․07քմ մակերեսով բնակելի տունը/ներքին մակերեսը՝ 81.64քմ/, 107.45քմ մակերեսով կիսանկուղը /ներքին մակերեսը 75.15քմ/, 12.19քմ մակերեսով տնտեսական շինությունը /ներքին մակերեսը՝10.45քմ/, 2․60քմ մակերեսով աստիճանահարթակը ճանաչել Ռուբիկ Թորգոմի Խաչատրյանի սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք․Սևան Կարմիր Բանակի փողոց թիվ 22 / 1 բնակելի տուն հասցե: 3. Սեփականության իրավունքով Ռուբիկ Խաչատրյանին պատկանող Սևան համայնք ք․ Սևան Կարմիր Բանակի փողոց թիվ 22 / 1 հասցեում գտնվող 187․0քմ մակերեսով հողատարածքում 2005թ․կառուցված 4․85քմ մակերեսով կիսաքանդ շինությունը /ներքին մակերեսը 4.05քմ/ ճանաչել ինքնակամ շինություններ։ 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝82ca7af4-956d-4acf-a9ea-6b16f73586ce



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner