|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մայիսի 2025 թվականի N 896-Ա |
ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՄԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ |
Քննելով քաղաքացի Արմինե Մուրադյանին վարձակալական հիմունքներով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին պատկանող հողատարածքում առկա ինքնակամ տեղադրված և կառուցված շինությունների փաստը՝ պարզեցի. քաղաքացի Արմինե Մուրադյանի կողմից 26.04.2007թ․ վարձակալության պայմանագիր է կնքվել «Սևանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հետ։ Հետագայում քաղաքացու կողմից առանց սահմանված կարգի կառուցվել է 2 մետր բարձրության քարե ցանկապատ և քարե հիմքերի վրա տեղադրվել են երկու վագոն-տնակներ։ Դրանով խախտվել է ՀՀ կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի 896 որոշման, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի պահանջները, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այդ շինությունները համարվում են ինքնակամ շինություններ։ Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի պահանջներով՝ որոշում եմ. 1․ Պահանջել քաղաքացի Արմինե Մուրադյանից /ք. Երևան հասցե/ ապամոնտաժելու (քանդելու) տարածքում առկա ինքնակամ շինությունները ։ 2․ Պահանջել Արմինե Մուրադյանից տարածքի կառուցապատումը իրականացնել ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։ 3․ Սույն որոշման 1-ին կետի պահանջները չկատարելու դեպքում հարցը լուծել ՀՀ օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել երկու ամսվա ընթացքում ՀՀ վարչական դատարան։ 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում առձեռն կամ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|