Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 249-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 փետրվարի 2025 թվականի N 249-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 10.06.2008թ. ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Սուրեն Ղազարյանի դիմումը՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի իրեն պատկանող, ք․ Սևան, Գեղամա փողոց թիվ 28 հասցեում գտնվող 600քմ մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Սուրեն Սոսի Ղազարյանին /ծնված` 11.11.1956թ./ պատկանող, ք․ Սևան, Գեղամա փողոց թիվ 28 հասցեում գտնվող, անհատական բնակելի տան կառուցման համար հատկացված 600քմ հողատարածքին կից՝ 120քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Սուրեն Ղազարյանի սեփականության իրավունքը։
2. Սուրեն Ղազարյանին պատկանող 720քմ մակերեսով հողատարածքում 1958թ․ կառուցված 124․58քմ մակերեսով բնակելի տան /ներքին մակերեսը՝ 91․02քմ/, 29․05քմ մակերեսով նկուղի /ներքին մակերեսը՝ 13․35քմ/, 23․57քմ մակերեսով տնտեսական շինության /ներքին մակերեսը՝ 16․79քմ/, 42․29քմ մակերեսով ավտոտնակի /ներքին մակերեսը՝ 34․14քմ/ և 1․71քմ մակերեսով աստիճանահարթակի նկատմամբ ճանաչել Սուրեն Ղազարյանի սեփականության իրավունքը՝ տրամադրելով Սևան համայնք, ք․ Սևան, Գեղամա փողոց թիվ 28 բնակելի տուն հասցե։
3. Սևան համայնք, ք․ Սևան, Գեղամա փողոց թիվ 28 հասցեում գտնվող 720քմ մակերեսով հողատարածքոմ 2005թ․ կառուցված 10․91քմ մակերեսով խորդանոցը, 13․11քմ մակերեսով ծածկը և 1․10քմ մակերեսով պարիսպը ճանաչել ինքնակամ շինություն։
4. Սևան համայնք, ք․ Սևան, Գեղամա փողոց թիվ 28 հասցեում գտնվող 720քմ մակերեսով հողատարածքում 54․0քմ մակերոսով շինության քանդման աշխատանքները ճանաչել օրինական։
5. Սևան համայնք, ք․ Սևան, Գեղամա փողոց թիվ 28 հասցեում գտնվող 720քմ մակերեսով հողատարածքին կից՝ 230քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն, տրամադրել Սևան համայնք, ք․ Սևան, Գեղամա փողոց թիվ 28 /1 հողամաս հասցե, ուղղակի վաճառքի կարգով օտարել Սուրեն Սոսի Ղազարյանին՝ հողի կադաստրային արժեքի 30%-ը վճարելու պայմանով /1քմ՝ 866․25 դրամ/։
6. Պետական գրանցման ծախսերն իրականացվում են՝ համաձայն Սևան համայնքի ղեկավարի՝ 03․01․2024թ․ N 2-Ա որոշման 1-ին կետի:
7. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner