Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Ազատամարտիկների աջակցության և շահերի պաշտպանության միություն» ՀԿ-ի նախագահի դիմումը, հաշվի առնելով ՀԿ-ի գործունեության ուղղվածությունը և Սևան համայնքում իրականացված ծրագրերն ու աշխատանքները՝ 1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 164 հասցեում գտնվող համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկից 14.5քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել «Ազատամարտիկների աջակցության և շահերի պաշտպանության միություն» ՀԿ-ին՝ որպես գրասենյակ, 5 /հինգ/ տարի ժամկետով: 2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման: 3. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարակմանը հաջորդող օրվանից: |