Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Արտյոմ Առաքելյանի հայտը՝ որոշում եմ.
1. Արտյոմ Առաքելյանին տրամադրել նախագծման թույլտվություն Սևան համայնք, ք․ Սևան, Ղ․ Ալիշանի փողոց թիվ 37 հասցեում գտնվող հողատարածքում պարսպի կառուցման համար: 2. Արտյոմ Առաքելյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: