Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ, 33-րդ կետերով, <<Քաղաքաշինության մասին >> ՀՀ օրենքի 143 հոդվածով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ․ Կամո Դավթյանի դիմումը` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Կամո Դավթյանի պատկանող Գեղարքունիքի մարզ գ․ Սեմյոնովկա հասցեում գտնվող 0․726հա հողատարածքը, հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված անասնաշենքը օրինական ճանաչելու մասին, նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1․Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Կամո Դավթյանին /ծնված՝18․02․1961թ․/ պատկանող Գեղարքունիքի մարզ գ․ Սեմյոնովկա հասցեում գտնվող և իր կողմից փաստացի օգտագործվող 0․64024հա հողատարածքում, 1962թ․ կառուցված 177․42 քմ մակերեսով անասնաշենքը /ներքին մակերեսը՝ 134․47քմ/ ճանաչել օրինական՝ տրամադրել Սևան համայնք, գ. Սեմյոնովկա, 1-ին փողոց թիվ 41 անասնաշենք հասցե: 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։