Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման և հիմք ընդունելով «Գրին Սոլուշնս» ՍՊԸ-ի տնօրեն Հակոբ Ազարյանի դիմումը՝ որոշում եմ.
1. «Գրին Սոլուշնս» ՍՊԸ-ին / տնօրեն՝ Հակոբ Ազարյան / տրամադրել շինարարության թույլտվություն Սևան համայնք, գ․ Լճաշեն թիվ 6 հասցեում գտնվող ջերմոցային համալիրի տարածքում 10/0․4կվ լարման, 1000կՎԱ հզորության լրակազմ տրանսֆորմատորային ԼՏԵ-ի տեղադրման և 10կՎ օդային գծով ԼՏԵ-ի սնման համար ։
2. «Գրին Սոլուշնս» ՍՊԸ-ն շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Սևանի համայնքապետարանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3. «Գրին Սոլուշնս» ՍՊԸ-ն պարտավոր է շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո` բայց ոչ ուշ, քան շինարարության թույլտվության ժամկետը լրանալուց 30 օր առաջ, դիմել Սևան համայնքի ղեկավարին` ավարտված շինարարության շահագործումը փաստագրելու համար, հակառակ դեպքում` կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։