Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



04 նոյեմբերի 2025 թ.

ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, ՀՀ Հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 3-րդ կետով, ՀՀ կառավարության՝ 12․04․2001թ․ N 286 որոշման 43-րդ կետով և հիմք ընդունելով քաղ. Մերուժան Ստեփանյանի դիմումը` վարձակալության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, գյուղ Վարսեր հասցեում գտնվող /կադաստրային ծածկագիր 05-086-0119-0166/ 2․8069հա մակերեսով հողատարածքն ուղղակի վաճառքի կարգով իրեն օտարելու մասին, նկատի ունենալով, որ հողատարածքը չի հանդիսանում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողատարածք, որոշում եմ.

 1. Սևան համայնք գյուղ Վարսեր հասցեում գտնվող վարձակալության իրավունքով Մերուժան Սերյոժայի Ստեփանյանին պատկանող, գյուղատնտեսական նպատակային նշանակության 2․8069հա մակերեսով հողատարածքն՝ որից 1․90663հա մակերեսով վարելահող, 0․90027հա մակերեսով այլ հողատեսք գործառնական նշանակության հողատարածքները ուղղակի վաճառքի կարգով օտարել Մերուժան Ստեփանյանին հողի կադաստրային արժեքը /վարելահող 1քմ- 63․5 դրամ/, /այլ հողատեսք 1քմ- 10․75 դրամ/ վճարելու պայմանով: 2. Սույն որոշումը ենթակա է հողի պետական գրանցման հողի կադաստրային արժեքը մուծելուց հետո: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner