Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 և 29.12.2005թ. 2387-Ն որոշումներով և հիմք ընդունելով Ա/Ձ Ռուզաննա Կարապետյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց 151 / 5 հասցեում գտնվող 122․8քմ մակերեսով անշարժ գույքի/վկայական՝ 16122022-05-0036/ գործառական նշանակությունը փոխելու և հասցե տրամադրելու մասին՝ որոշում եմ.
1. Սևան համայնք, ք․ Սևան, Նաիրյան փողոց 151 / 4 հասցեում գտնվող դեղատան գործառնական նշանակությունը փոխել առևտրի սրահի, տրամադրել Սևան համայնք, ք. Սևան, Նաիրյան փողոց 151 / 5 առևտրի սրահ հասցե: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար։ 3. Սույն որոշումն ուժի մեջ է՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։