Ուսումնասիրելով քաղաքացի Պատվական Շավարշի Հովհաննիսյանի վերաբերյալ վարչական վարույթի նյութերը, պարզեցի․ Սևան համայնքի Չկալովկա գյուղի 2-րդ փողոցի 9 տան բնակիչ Պատվական Շավարշի Հովհաննիսյանը համայնքային սեփականություն հանդիսացող շուրջ 25հա արոտավայրերը ապօրինի զավթել է և տեղադրել՝ «էլեկտրական հովիվ» սարքավորումը, խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժին և տնտեսական վնաս հասցնելով համայնքի օրինական շահերին։ Իրավախախտման դեպքի հետ կապված, քաղաքացին սահմանված կարգով ծանուցվել է։ Նրան առաջարկվել է ինքնակամ ապամոնտաժել այդ սարքավորումները և տարածքը վերադարձնել համայնքի օրինական տնօրինմանը։ Սակայն քաղաքացին մինչ օրս ապամոնտաժում չի իրականացրել և շարունակում է հողատարածքի ապօրինի օգտագործումը։ Ուստի ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետի և «ՎԻՎ» օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝ որոշում եմ.
1.Քաղաքացի Պատվական Շավարշի Հովհաննիսյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք հարյուր հազար դրամի չափով ։ 2.Պահանջել Պատվական Շավարշի Հովհաննիսյանից ապամոնտաժելու «էլեկտրական հովիվ» սարքավորումները, սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 5 օրվա ընթացքում։ 3.Վարչական տուգանք նշանակելուց հետո սահմանված ժամկետում սարքավորումները չապամոնտաժելու և արարքը շարունակելու դեպքում քաղաքացու նկատմամբ նշանակել վարչական տուգանք օրենքով սահմանված կարգով։ 4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադաս մարմնին 15 օրյա ժամկետում կամ ՀՀ Վարչական դատարան երկու ամսվա ընթացքում։ 5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին պատշաճ ծանուցելուն հաջորդող օրվանից։