Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 261
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



05 հունիսի 2025 թ.

ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով քաղ. Մկրտիչ Գասպարյանի դիմումը`ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Մկրտիչ Գասպարյանին պատկանող և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14.04.1992թ․ թիվ N 3 նիստի որոշմամբ՝ Ամալյա Հայրապետյանին, Մկրտիչ, Նարինե, Մարինե և Ժիրայր Գասպարյաններին անհատական բնակելի տան համար սեփականաշնորհված 0.066հա մակերեսով հողատարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը կառուցված բնակելի նշանակության շինությունները սեփական գույք ճանաչելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ դրանք չեն գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելո իրավունք, որոշում եմ.

Ըստ օրենքի ժառանգության վկայագրի Մկրտիչ Գասպարյանին պատկանող և Ծովագյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի՝ 14․04․1992թ․ N 4 նիստի որոշմամբ՝ Ծովագյուղ համայնքում անհատական բնակելի տան կառուցման համար Մկրտիչ Ժորայի Գասպարյանին /ծնված՝ 17.01.1960թ․/, Ամալյա Աշոտի Հայրապետյանին /ծնված՝ 04.05.1964թ․/, Նարինե Մկրտչի Գասպարյանին /ծնված՝ 15.08.1984թ․/, Մարինե Մկրտչի Գասպարյանին /ծնված՝ 20.10.1985թ․/, ժիրայր Մկրտչի Գասպարյանին/ ծնված՝ 26.05.1987թ․/ անհատական բնակելի տան կառուցման համար սեփականաշնորհված և փաստացի օգտագործվող 0.05400հա մակերեսով հողատարածքի նկատմամբ ճանաչել Ամալյա Հայրապետյանի, Մկրտիչ, Նարինե, Մարինե և Ժիրայր Գասպարյանների սեփական գույքը։ 2. Սեփականության իրավունքով Ամալյա Հայրապետյանին, Մկրտիչ, Նարինե, Մարինե և Ժիրայր Գասպարյաններին պատկանող 0․05400հա մակերեսով հողատարածքում 1950թ. կառուցված 65․14քմ մակերեսով նկուղը / ներքին մակերեսը՝ 44․26քմ/, 261․73քմ մակերեսով բնակելի տունը /ներքին մակերեսը՝ 198․0քմ/, 46․80քմ մակերեսով հացատունը/ներքին մակերեսը 30․53քմ/, ճանաչել Ամալյա Հայրապետյանի, Մկրտիչ, Նարինե, Մարինե և Ժիրայր Գասպարյանների սեփական գույքը՝ տրամադրելով Սևան համայնք, գ. Ծովագյուղ 1-ին փողոց, թիվ 39 բնակելի տուն հասցե: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մեսրոպ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝941e091b-b424-42f3-8ce6-13d5b7977de9



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner