Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 02.02.2002թ. թիվ 88 որոշմամբ, հիմք ընդունելով քաղ. Արամ Սաֆարյանի դիմումը` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Սևան համայնք, գյուղ Դդմաշեն, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք թիվ 1 / 5 հասցեում գտնվող, բնակավայրի՝ նպատակային նշանակություն, հասարակական կառուցապատման՝ գործառնական նշանակություն ունեցող հողամասի գործառնական նշանակությունը փոխելու մասին, որոշում եմ.
1. Սևան համայնք, գյուղ Դդմաշեն, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք թիվ 1 / 5 հասցեում գտնվող, բնակավայրի՝ նպատակային նշանակության, հասարակական՝ գործառնական նշանակություն ունեցող 0․01318հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել` բնակելի կառուցապատման գործառնական նշանակության :
2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: