Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 20
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 20


Զեկ. ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ

«ՍՈԼԱՐ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԱԳԱՐԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ` ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 7 16 ՀՈՂԱՄԱՍ ՀԱՍՑԵՈՒՄ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ /11.07ՀԱ ՏԱՐԱԾՔ ԶԲԱՂԵՑՆՈՂ 9.687.6 ԿՎՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ/ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 28.12.2023թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2014թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 2343-Ն որոշման 1-ին Գլխի 8-րդ և 2-րդ Գլխի 28-րդ կետերով, հաշվի առնելով այն, որ 2024թվականի փետրվարի 7-ին Սևանի համայնքապետարանում տեղի է ունեցել «ՍՈԼԱՐ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի վարչական տարածքում` Գործարանային փողոց թիվ 7 16 հողամաս հասցեում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի /11.07հա տարածք զբաղեցնող 9.687.6 ԿՎՏ հզորությամբ/ կառուցման վերաբերյալ հանրային 1-ին քննարկումը, որի վերաբերյալ առկա է համապատասխան արձանագրություն,

1. «ՍՈԼԱՐ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի վարչական տարածքում` Գործարանային փողոց թիվ 7 16 հողամաս հասցեում արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի /11.07հա տարածք զբաղեցնող 9.687.6 ԿՎՏ հզորությամբ/ նախատեսվող կառուցման իրականացման վերաբերյալ տալ նախնական համաձայնություն՝ հաշվի առնելով արձանագրային եզրակացությունը, հանրային լսման մասնակիցների դրական կարծիքը, իրականացվող գործունեության կարևորությունը և անհրաժեշտությունը, սոցիալական բաղադրիչի ապահովումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner