Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով, ՀՀ կառավարության` 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Մարատ Երիջանյանի դիմումը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող, ք․ Սևան, քաղաքային զբոսայգու արևմուտք հասցեում գտնվող /վկայական՝2396969, տրված՝ 25.11.2008թ․ / անշարժ գույքի համար նոր հասցե տրամադրելու մասին, որոշում եմ.
1. Ք․ Սևան, քաղաքային զբոսայգու արևմուտք հասցեում գտնվող հողատարածքի համար տրամադրել՝ Սևան համայնք, ք․ Սևան, Արցախի փողոց, 2-րդ նրբանցք թիվ 3 հողամաս հասցե: 2. Սույն որոշումը հիմք է պետական գրանցում ստանալու համար: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու հաջորդող օրվանից։