Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների, հիմք ընդունելով քաղ. Գագիկ Ավետիսյանի դիմումը` ք. Սևան, Ռուսական փողոց թիվ 15 / 12 հասցեում կառուցված 32.72քմ մակերեսով ավտոտնակը և 32.72քմ մակերեսով հողատարածքն ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում, որոշում եմ.
1. Ք. Սևան, Ռուսական փողոց թիվ 15 / 12 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 09.12.2019թ. թիվ 880-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 08.01.2020թ. պետական գրանցում ստացած 32.72քմ մակերեսով ավտոտնակը և 32.72քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 32.72x1300=42536դրամ և հողատարածքը` 32.72x1242=40638.24դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան փողոց թիվ 30 / 2 բնակարանի բնակիչ Գագիկ Ավետիսյանին:
2. Քաղ. Գագիկ Ավետիսյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերն իրականացվում են գնորդի հաշվին:
3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
4. Սույն որոշումն ուժի մեջ է` Գագիկ Ավետիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: