19.03.24
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման հավելվածի` ս/թ մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքապետարանի վարչական շենքում (հասցե` ք. Սևան, Նաիրյան 164, 2-րդ հարկ 10-րդ աշխատասենյակ) տեղի կունենա «Դիջիդաթա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին բնակավայրի վարչական տարածքում արևային ֆոտոէլեկտրակայանի կառուցման աշխատանքների` շրջակա միջավայրի ազդեցության գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (3-րդ փուլ): Ակնկալում ենք ազդակիր Գագարին բնակավայրի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, ...
Մանրամասն |
|
19.03.24
Գարունը ձյան տակ
|
Սևանյան գարունը դարձել է ձնածածկ ու ձնառատ, իսկ տեղացող ձյունն էլ դեռևս դադարելու որևէ նշան չի ցուցաբերում: Մինչ շատերը հիանում են ձյան փաթիլների խաղով, շատերը՝ դժգոհում, մի մասն էլ՝ ձնամաքրման աշխատանքներ իրականացնում, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է՝ Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
|
|
18.03.24
Հանդիպում-քննարկում «Նկուղ» հարթակում
|
Սևանի «Նկուղ» երիտասարդական հարթակում Երիտասարդական ակումբի հրավերով հյուրընկալվել էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ու «Սևան Ազգային պարկ»-ի տնօրեն Կարեն Մնացականյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք առնչվում էին Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանը, շրջակա միջավայրի աղտոտմանը, աղբահանությանը, Սևանա լճի առափնյա հանգստի գոտու տնտեսվարողների և հանրային լողափերը շահագործողների հետ հարաբերություններին, հատկապես սպասարկման ցածր որակին և տնտեսվարողների կողմից սահմանված չափազանց բարձր գներին, «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի կարևորությանը, արդյունքներին ու ռազմավարական խնդիրներին: Քննարկել են կառավարմանն ...
Մանրամասն |
|
18.03.24
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և «ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 28.12.2023թ. թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ ապրիլի 12-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում՝ Սևանի բիզնես կենտրոնում /ք. Սևան, Ս. Սևանեցի 4ա/ տեղի կունենա ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվերով «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում երկհարկանի դիահերձարանի կառուցման նախագծով նախատեսված շինաշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային ...
Մանրամասն |
|
15.03.24
Անդրադարձ Սևան համայնքում 2023-ին իրականացված սուբվենցիոն հերթական ենթածրագրին. Ծաղկունք բնակավայր
|
ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատմամբ հիմնանորգվել են 2-րդ, 3-րդ և 7-րդ փողոցները։ 45․ Ծաղկունքի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 151 միլիոն 089 հազար 418 դրամ, որի 40 տոկոսը ՀՀ կառավարության, 60 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանի մասնաբաժինն է։ Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են 2-րդ փողոցն ամբողջությամբ՝ 616 մետր երկարությամբ և 2464 քառակուսի մետր մակերեսով, 2-րդ փողոցի առաջին նրբանցքը՝ 100 մետր երկարությամբ և 400 քառակուսի ...
Մանրամասն |
|
14.03.24
Իրազեկում
|
Ովքեր պետք է 2024 թվականին ներկայացնեն եկամուտների հայտարարագիր 2023 թվականի հաշվետու տարվա համար, մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝ 1. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։ 2. 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի ...
Մանրամասն |
|
14.03.24
Ցուցադրություն՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան օրվան
|
Սևանի կենտրոնական գրադարանում պարբերաբար ներկայացվում են թեմատիկ ցուցադրություններ, որոնք նվիրված են հոբելյանական և հիշարժան իրադարձություններին, գրողներին: Հերթականը նվիրված է հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ Եղիշե Չարենցի ծննդյան օրվան։ Չարենցին նվիրված անկյունը պատմում է մեծ պոետի ստեղծագործական ուղու, կենսագրության, ստեղծած գրականության մասին, որն ամբողջապես արտացոլում է նաև նրա ապրած ժամանակաշրջանը: Կենտրոնական գրադարանի աշխատակազմը հրավիրում է հանրակրթական ուսումնակն հաստատությունների սովորողներին՝ իրենց մեկ օրն անցկացնելու Չարենցի աշխարհում ու չարենցյան շնչով:
|
|
13.03.24
ՀՐԱՎԵՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և «ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության 28.12.2023թ. թիվ 2343-Ն որոշման հավելվածի` ս/թ ապրիլի 12-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՆԱՎԻԳ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Զովաբեր բնակավայրի վարչական տարածքում արևային 5ՄՎտ հզորությամբ կայանի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում /1-ին փուլ/: Ակնկալում ենք ազդակիր Զովաբեր բնակավայրի, հարակից բնակավայրերի, շահագրգիռ հանրության, կազմակերպությունների, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |