Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 հունվարի 2020 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ կառավարության` 18.05.2006թ-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 34-36 կետերի պահանջների և այն, որ ավտոտնակի զբաղեցրած հողատարածքը ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողատեսք չի հանդիսանում և հաշվի առնելով քաղ. Գագիկ Ավետիսյանի դիմումը` ք. Սևան, Ռուսական փողոց թիվ 15 / 12 հասցեում կառուցված 32.72քմ մակերեսով ավտոտնակը և 32.72քմ մակերեսով հողատարածքը ուղղակի գործարքով իրեն վաճառելու մասին, որոշում եմ.

1. Ք. Սևան, Ռուսական փողոց թիվ 15 / 12 հասցեում գտնվող, Սևան համայնքի ղեկավարի` 09.12.2019թ.-ի թիվ 880-Ա որոշմամբ օրինական և համայնքային սեփականություն ճանաչված, 08.01.2020թ. պետական գրանցում ստացած 32.72քմ մակերեսով ավտոտնակը և 32.72քմ մակերեսով հողատարածքը / ավտոտնակը` 32.72x1300=42536դրամ և հողատարածքը` 32.72x1242=40638.24դրամ / ուղղակի գործարքի միջոցով վաճառել ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34 կետով սահմանված գնման նախապատվությունը ստանալուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան դիմում ներկայացրած ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Խ. Ստեփանյան փողոց թիվ 30 / 2 բնակարանի բնակիչ Գագիկ Ավետիսյանին: 2. Քաղ. Գագիկ Ավետիսյանի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր և սահմանել, որ առուվաճառքի հետ կապված ծախսերը իրականացվում են գնորդի հաշվին: 3. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման: 4. Սույն որոշումն ուժի մեջ է` Գագիկ Ավետիսյանին սույն որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝f2e03b9f-ea52-4b8a-95ef-44990f90549b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner