Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, հիմք ընդունելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 / 3 բնակարանի բնակիչներ Գրիշա և Նարգիզ Պետրոսյանների դիմումը` ք. Սևան, Ձկնորսների փողոց թիվ 2 շենքի հարավային մասում իրենց կողմից ինքնակամ կառուցված 47.01քմ մակերեսով պարիսպն օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ պարիսպը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.
1. Գրիշա և Նարգիզ Պետրոսյանների կողմից ք. Սևան, Ձկնորսների փողոց թիվ 2 շենքի հարավային մասում ինքնակամ կառուցված 47.01քմ մակերեսով պարիսպը, զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 317.9քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Գրիշա և Նարգիզ Պետրոսյանների կողմից ք. Սևան, Ձկնորսների փողոց թիվ 2 շենքի հարավային մասում ինքնակամ կառուցված 47.01քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական` տրամադրելով ք. Սևան, Ձկնորսների փողոց թիվ 2 / 1 հասցե:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացվում են ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:
5. Սույն որոշումն ուժի մեջ է` հրապարկմանը հաջորդող օրվանից: