Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



14 նոյեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՐԻՍՊԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սևանի համայնքապետարան են դիմել ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 / 3 բնակարանի բնակիչներ Գրիշա և Նարգիզ Պետրոսյանները` Սևան քաղաքի Ձկնորսների փողոցի թիվ 2 շենքի հարավային մասում, իրենց կողմից ինքնակամ կառուցված 47.01քմ մակերեսով պարիսպը օրինականացնելու խնդրանքով: Ուսումնասիրությունից պարզվել է, որ ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 187 / 3 բնակարանի բնակիչներ Գրիշա և Նարգիզ Պետրոսյանները` Սևան քաղաքի Ձկնորսների փողոցի թիվ 2 շենքի հարավային մասում, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա իրեց կողմից ինքնակամ կառուցել են 47.01քմ մակերեսով պարիսպ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. N 731-Ն, 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 33-րդ կետով, հաշվի առնելով, որ պարիսպը կառուցված է համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի վրա, որի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներ չկան, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հիմք ընդունելով Գրիշա և Նարգիզ Պետրոսյանների դիմումը` Սևան քաղաքի Ձկնորսների փողոցի թիվ 2 շենքի հարավային մասում, իրենց կողմից ինքնակամ կառուցված 47.01քմ մակերեսով պարիսպը օրինականացնելու մասին, որոշում եմ.

1. Սևան քաղաքի Ձկնորսների փողոցի թիվ 2 շենքի հարավային մասում, Գրիշա և Նարգիզ Պետրոսյանների կողմից ինքնակամ կառուցված 47.01քմ մակերեսով պարիսպը և զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 317.9քմ մակերեսով հողատարածքը ճանաչել համայնքային սեփականություն: 2. Համայնքային սեփականություն ճանաչված Սևան քաղաքի Ձկնորսների փողոցի թիվ 2 շենքի հարավային մասում, Գրիշա և Նարգիզ Պետրոսյանների կողմից ինքնակամ կառուցված 47.01քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական` տրամադրելով ք. Սևան, Ձկնորսների փողոց թիվ 2 / 1 հասցե: 3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման` այդ թվում համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացվում են ինքնակամ կառույցը իրականացնողի միջոցներով: 4. Սույն որոշմամբ ծագող սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝86ff6196-928c-4c74-b93e-3835b72445ed



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner