Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 453-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Սևան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 2020 թվականի N 453-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ, 27-րդ, 32-րդ կետերով, հիմք ընդունելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175 / 43 բնակարանի բնակիչ Լուսինե Մանուկյանի դիմումը` ք. Սևան, Նալբանդյան փողոց 41 / 14 հասցեում գտնվող բնակարանում կատարված ձևափոխման և բնակարաներին կից կատարված շինարարական աշխատանքներն օրինականացնելու մասին, ինչպես նաև հաշվի առնելով, որ ներկայացված է ք. Սևան, Նալբանդյան փողոցի 41 շենքի թիվ 14 բազմաբնակարան շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը, նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 41 / 14 հասցեում գտնվող բնակարանի սեփականատեր Լուսինե Կարապետի Մանուկյանի կողմից կատարված ձևափոխման աշխատանքները ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով յուրաքանչյուր ձևափոխված դռան և պատուհանի համար` 1300 դրամ /2 հատ դուռ և 1 հատ պատուհան/:
2. Ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 41 / 14 հասցեում գտնվող բնակարանին կից կառուցված 2.15քմ մակերեսով աստիճանահարթակը ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` կառուցված աստիճանահարթակի յուրաքանչյուր 1քմ-ի համար՝ 390 դրամ:
3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Համաձայն ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի` օրինական ճանաչել ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 41 շենքում առկա ինքնակամ կառույցները:
5. Ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 41 / 14 հասցեում գտնվող բնակարանի նպատակային նշանակությունը փոխել հասարակականի, գործառական նշանակությունը` դեղատան:
6. Սույն որոշումը հիմք է ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 41 / 14 հասցեում գտնվող բնակարանը բնակարանային ֆոնդից հանելու համար:
7. Սույն որոշմամբ օրինականացված աստիճանահարթակի պետական գրանցումը հիմք է նաև զբաղեցրած հողամասի նկատմամբ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության փոփոխության գրանցման համար:
8. Սույն որոշումն ուժի մեջ է` Լուսինե Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner