Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 84
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 հուլիսի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՁԵՎԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24)-րդ ենթակետով, ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25, 27, 32 կետերով, հաշվի առնելով, որ ներկայացված է ք. Սևան, Նալբանդյան փողոցի 41 շենքի թիվ 14 բազմաբնակարան շենքի սեփականատերերի գրավոր համաձայնությունը և հիմք ընդունելով ք. Սևան, Նաիրյան փողոց թիվ 175 / 43 բնակարանի բնակիչ Լուսինե Մանուկյանի դիմումը` ք. Սևան, Նալբանդյան փողոց 41 / 14 հասցեում գտնվող բնակարանում կատարված ձևափոխման և բնակարաներին կից կատարված շինարարական աշխատանքները օրինականացնելու մասին, ինչպես նաև նկատի ունենալով, որ կատարված շինարարական աշխատանքների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 41 / 14 հասցեում գտնվող բնակարանի սեփականատեր Լուսինե Կարապետի Մանուկյանի կողմից կատարված ձևափոխման աշխատանքները ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` յուրաքանչյուր ձևափոխված դռան և պատուհանի համար` 1300 դրամ. - պատուհան` 2x1300=2600 դրամ. -դուռ` 1x1300=1300 դրամ. 2. Ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 41 / 14 հասցեում գտնվող բնակարանին կից կառուցված 2.15քմ մակերեսով աստիճանահարթակը ճանաչել օրինական` համայնքի բյուջե մուծելով` կառուցված փակ պատշգամբի յուրաքանչյուր 1քմ-ի համար 390 դրամ` - աստիճանահարթակ`2.15x 390=838.5 դրամ 3. Սույն որոշման ընդունման օրվանից սահմանված գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում` սույն որոշումը համարվում է ուժը կորցրած: 4. Համաձայն ՀՀ կառավարության` 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի` օրինական ճանաչել ք. Սևան, Նալբանդյան փողոց թիվ 41 շենքում առկա ինքնակամ կառույցները: 5. Թույլատրել` ք. Սևան, Նալբանդյան փողոց շենք 41, բն. 14 հասցեում գտնվող բնակարանի նպատակային նշանակությունը փոխել հասարակականի, գործառական նշանակությունը` դեղատան: 6. Սույն որոշումը հիմք է ք. Սևան, Նալբանդյան փողոց շենք 41, բն. 14 հասցեում գտնվող բնակարանը բնակարանային ֆոնդից հանելու համար: 7. Սույն որոշմամբ օրինականացված աստիճանահարթակի պետական գրանցումը հիմք է նաև զբաղեցրած հողամասի նկատմամբ շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության փոփոխության գրանցման համար: 8. Սույն որոշումն ուժի մեջ է` Լուսինե Մանուկյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Էդվարդ Ղազարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝58d31b11-3c39-4838-bb1f-5ee7e74c0306



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner