|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ՍԵՎԱՆ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. ՍԵՎԱՆ, 0261-2-43-23, 0261-4-00-00, sevan.gegharkunik@mta.gov.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 18  հունվարի  2019 թվականի N 2-Ա
 | 
| ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 28-րդ ենթակետով, «նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով` 1. Հաստատել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N1 հավելվածի / կցվում է /: 2. Հաստատել աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի / կցվում է /:
 3. Ուժը կորցրած ճանաչել Սևան համայնքի ավագանու` 26.12.2016թ. թիվ 2 նիստի թիվ 17-Ա «Սևանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» և 20.04.2017թ. թիվ 7-Ա «Սևանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների պաշտոնային նոր դրույքաչափերը հաստատելու մասին» որոշումները:
 4. Հաստատել Սևանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային նոր դրույքաչափերը` համաձայն N3հավելվածի / կցվում է /:
 5. Սևան համայնքի ղեկավարին` Սևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ, ավելացում կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:
 6. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերն ուժի մեջ են 2019թվականի հունվարի 1-ից:
 7. Սույն որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետն ուժի մեջ մտնելուց հետո:
 8. Սույն որոշման 4-րդ կետն ուժի մեջ է ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից Սևանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ, ավելացում կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
 | 
| 
 | Կողմ -14  ԱՆՏՈՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ԱՎԱԳՅԱՆ ԿԱՄՈ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՍԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲԱԳՐԱՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՌՈԼԱՆ ԽԱԼԱՖՅԱՆ ՆՈՐԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՆԱԴԱՐՅԱՆ ԱՇՈՏ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՍԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՆԵԼՍՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԷԴՎԱՐԴ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                        ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (27.00 Կբ) |  |  | (25.50 Կբ) |  |  | (889.31 Կբ) |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |