Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 81
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2012Թ. 1-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Համայնքի 2012թ. 1-ին  կիսամսյակի  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
Համայնքի 2012թ. 1-ին կիսամսյակի բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 71.0%-ով, 242.9 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 172.5 մլն. դրամ: Նախորդ` 2011թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն թերակատարվել է 1.8 %-ով կամ պակաս  եկամուտները կազմել են  3.1 մլն. դրամ:
2012թ. 1-ին կիսամսյակի բյուջեի վարչական մասը կատարվել 81.1 %-ով / պլան 207.0 մլն. դրամ, փաստացի 167.8 մլն. դրամ /: 2011թ.նույն ժամանակաշրջանի համեմատ,  2012թ. առաջին կիսամսյակում վարչական բյուջեում պակաս եկամուտները կազմել են 39.2 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2011թ. համեմատությամբ պակասել են 2.4 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են  48.5 %-ով / պլան 74.6 մլն. դրամ, փաստացի 36.2 մլն. դրամ /: Նախորդ` 2011թ.նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ սեփական եկամուտները պակասել   են  6.0%-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը  պակասել   է 2.3  մլն. դրամի չափով:
2012թ. 1-ին կիսամսյակի ֆոնդային բյուջեի եկամուտները կատարվել է 13.0%-ով / պլան 35.9 մլն. դրամ, փաստացի 4.6 մլն.դրամ/, 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել   են  0.9 մլն. դրամ կամ  25.5 %-ով:
            Համայնքի 2012թ. 1-ին կիսամսյակի բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում / կցվում է / : 

 

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
 Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` կատարվել է համայնքի 2012թ. 1-ին կիսամսյակի բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 60.1 %-ով: 272.6 մլն.դրամ ծախսերի դիմաց  կատարվել  է  163.9 մլն.  դրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է 108.7 մլն. դրամ:
Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2012թ. 1-ին կիսամսյակի բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով:  Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են միջինը  68.3 %` /հունվար – մայիս ամիսների կատարողականն է, հունիս ամիսը  ֆինանսավորվել է հուլիս ամսվա մեջ/:  Վարչական բյուջեի ծախսերը ապահովվել է  68.5%-ով ( 230.1մլն.  դրամ պլան, 157.7 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է  72.4մլն. դրամ, այդ  թվում 20.3 մլն. դրամ` վարչական բյուջեի պահուստային ֆոնդի գծով ծախսերի մասով, 12.8 մլն. դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ, 28.2 մլն.դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 8.0 մլն.դրամ` շրջակա միջավայրի պաշտպանության ծախսեր, 2.4 մլն. դրամ սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր:
2011թ. 1-ին կիսամսյակի համեմատությամբ 2012թ. նույն ժամանակաշրջանի վարչական բյուջեի ծախսերը ավել են կատարվել  5.3 մլն. դրամ կամ 3.5 %-ի չափով:
2012թ. 1-ին կիսամսյակի համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 32.4%-ով / 82.5  մլն. դրամ պլան, 26.7 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2011թ. 1-ին կիսամսյակի համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել   ծախսերն են կատարվել 1.6 մլն. դրամի չափով, կամ  6.3%  :

Համայնքի բյուջեի 2012թ. 1-ին կիսամսյակի ծախսերը և համեմատականը 2011թ. 1-ին կիսամսյակի նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում / կցվում է / :  Ֆոնդային բյուջեից իրականացվել են ճանապարհային տնտեսության գծով 15.8 մլն. դրամի փոսային հիմնանորոգման  ծախսերի վճարում, որը ամբողջությամբ  2011թ. պարտքի  վճարումն է : Վճարվել է  9.6մլն. դրամի չափով փողոցային լուսավորության կառուցման ծախսեր, որից 1.4 մլն. դրամը 2011թ. պարտք : Կատարվել են նաև այլ ծախսեր :

Ընդունել ի գիտություն համայնքի 2012թ.  առաջին կիսամսյակի բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՍՈՆ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner