Այսօր: Կիրակի, 8 Հունիսի 2025թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
06.06.25 Էկոներկայացում՝ ԵՄ Կայուն էներգիա-2025-ի շրջանակներում
Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի օրերը, որոնք անցկացվում են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով: Սևանը ներկայանում է բազմաբովանդակ և հետաքրքիր ծրագրերով, միջոցառումներով, որոնցից հերթականն էլ տեղի ունեցավ հունիսի 6-ին: Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում ցուցադրվեց Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» էկոներկայացումը։ Ներկայացման գաղափարի հեղինակն ու ռեժիսորը Հերմինե Անդրիկյանն է, նկարիչը, քանդակագործն ու դեկորատորը ժողովրդական վարպետ Վիգեն Հակոբյանն է։ Ներկայացման երգերը հատուկ պատվիրված են, որոնք հեղինակել են կոմպոզիտոր Աննա Հակոբջանյանը, գրող Հրաչ Բեգլարյանը, գործիքավորող՝ Վահան Նահապետյան։ Սևանի տիկնիկային ... Մանրամասն
06.06.25 Հայտնի են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթի հաղթողները
Սևան համայնքում մայիսի 10-ից մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի օրերը, որոնք անցկացվում են են «Արդար և մրցունակ կանաչ անցման խթանում» կարգախոսով: Ի թիվս համայնքում նախատեսված մեկտասնյակից ավելի միջոցառումների և նախաձեռնությունների, անցկացվել է նկարչական աշխատանքների մրցույթ երեխաների և երիտասարդների համար: Հայտարարված մրցույթի շրջանակներում Սևանի համայնքապետարանը ստացել է շուրջ երկուտասնյակ նկարչական թեմատիկ աշխատանքներ: Ներկայացված աշխատանքներից լավագույնն են ճանաչվել Լիլիթ Ղարիբյանի (9 տարեկան), Լաուրա Թովմասյանի (15 տարեկան) Սոնա Բադալյանի (11 տարեկան) և Միշել Գրիգորյանի (8 տարեկան) աշխատանքները, որոնք կներկայացվեն ազգային մակարդակով մրցանակաբաշխությանը մասնակցելու համար:#CoMEast ... Մանրամասն
06.06.25 Ընթացքի մեջ են ճանապարհաշինական սուբվենցիոն ծրագրի աշխատանքները
Սևան համայնքում ընթացիկ տարում մեկնարկած սուբվենցիոն ծրագիրը ճանապարհաշինական է: 2024 թվականին հաստատված «Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» ծրագրի շրջանակներում դեռևս անցած տարեվերջին հիմնանորոգվեց Էներգետիկների փողոցը: Ծրագրի առաջին փուլի՝ Սևան քաղաքի շուրջ մեկտասնյակ փողոցների հիմնանորոգումը մեկնարկել է Իսահակյան, Օրբելի, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցներից, որտեղ իրականացվել և ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները՝ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների և մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրհավաք հորերի իրականացում և այլն: ... Մանրամասն
06.06.25 ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է

Շարունակվում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման արշավն՝ ուղղված գործընթացն առավել հանրամատչելի ներկայացնելուն:
Այս համատեքստում ներկայացվում է հայտարարագրման գործընթացի վերաբերյալ ամփոփ ուղեցույց, որը կօգնի պարզել՝ հանդիսանո՞ւմ եք արդյոք հայտարարատու թե ոչ, ո՞ր եկամուտներն են ենթակա հայտարարագրման և այլն:
Ուղեցույցին կարող եք ծանոթանալ այստեղ

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0xxrzdpztWDRo6KFYN6uvSXcWa4kXf42wfhTq1EKUiGQ9gP7iE8oXgHNdpek8do1kl&id=100069030885767

05.06.25 Սերբական իրականության սևանյան ընկալումները
«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը մայիսի 26-ից 30-ը ուսումնական այցով գտնվում էր Սերբիայում: Այցի նպատակն էր՝ ուսումնասիրելու թափոնների կառավարման քաղաքականության ձևավորման լավագույն փորձը: Ինչու՞ էր ընտրվել Սերբիան Սերբիան՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածու երկիր, իրականացրել է թափոնների կառավարման այնպիսի բարեփոխումներ, որոնք համահունչ են Հայաստանի ընթացիկ ջանքերին։ 2006 թվականից Սերբիայում ներդրվել են թափոնների տեսակավորման և «Արտադրողի ընդլայնված պատասխանատվության» (EPR) համակարգեր՝ հաղթահարելով այնպիսի մարտահրավերներ, որոնք արդիական են նաև Հայաստանի համար։ Աղբահանության և թափոնների կառավարման ոլորտում ... Մանրամասն
05.06.25 Հովհաննես Այվազովսկու անվան արվեստի դպրոցի սանը՝ 1-ին մրցանակակիր
Օրերս ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միությունը» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միությունում տեղի են ունեցել «Խաղաղություն» միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրություն և հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Եզրափակիչ ցուցահանդեսին ներկայացվել է միջազգային ժյուրիի կողմից ընտրված 80 լավագույն ստեղծագործություն։ Մրցույթ-ցուցահանդեսը միավորել էր Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների ավելի քան 1500 շնորհալի երեխաների երկու տարիքային խմբերում: Մրցույթ-ցուցահանդեսին իրենց գեղեցիկ գործերով ներկայացել են նաև Սևան համայնքի Հովհաննես Այվազովկու անվան արվեստի դպրոցի սաները։ Դպրոցի ... Մանրամասն
04.06.25 Սևան-Գրենոբլ արդյունավետ համագործակցության հերթական հասցեները
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանի, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Գրենոբլ քաղաքի պատվիրակությունը՝ Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորությամբ, շրջայց կատարեց համայնքի մի քանի բնակավայրում, հաստատություններում, որտեղ Սևան-Գրենոբլ համագործակցության շրջանակներում իրականացվել են ոլորտային մի շարք ծրագրեր:Կանգառ 1-ինԱյցի առաջին հասցեն Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրն էր, որտեղ իրականացվել է բուժակ–մանկաբարձական կետի (ԲՄԿ) համար նախատեսված տարածքի վերանորոգում «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի կողմից՝ Սևան-Գրենոբլ համագործակցության առողջապահական ծրագրի շրջանակներում: Բուժամբուլատորիան ... Մանրամասն
04.06.25 Գրենոբլի պատվիրակության այցը Սևան Հանդիպում Սևանի համայնքապետարանում
Գրենոբլի պատվիրակության այցը Սևան Հանդիպում Սևանի համայնքապետարանում Հունիսի 2-ից 3-ը Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ուենցավ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը, որին մասնակցում էին նաև Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի և Սևան համայնքի պատվիրակությունները: Համաժողովին հաջորդեց Սևան քաղաք Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի պատվիրակության այցը` քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորությամբ: Սևան և Գրենոբլ քույր քաղաքներ ապակենտրոնացված համագործակցության 21-ամյա կենսագրությունն ավելացավ ևս մեկ իրադարձությամբ և արդյունավետ հանդիպումներով: Առավոտյան Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլի գլխավորությամբ պատվիրակությանը հյուրընկալեց Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, որի կազմում էին միգրացիայի, միջազգային ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Սևան համայնքի ավագանու նիստեր
Սևան համայնքի ավագանու նիստ` 12․02․2025
Սոցիալական աշխատողի առաքելության վերաբերյալ
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.12.2022
   2:29 / 17:15   Սևան համայնքի ավագանու նիստ` 14.
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.01.2022
Սևան խոշորացված համայնքի ավագանու նիստ` 24.12.2021
Տեղեկատվական հոլովակ
Սևան համայնքի ավագանու նիստ` 10.03.2021
Ինչպես դիմել համայնքապետարան
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.07.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 14.05.2020թ.
Սևան համայնքի ավագանու նիստ` 16.03.2020
Սևան համայնքի ավագանու նիստ` 02.12.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 01.10.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 30.07.2019
Սևան համայնքի ավագանու արտահերթ նիստ` 12.06.2019թ
Սևան համայնքի ավագանու նիստ` 15.05.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 12.03.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 18.01.2019
Սևան համայնքի ավագանու նիստ` 25.12.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.11.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 05.09.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 09.07.2018
Սևան համայնքի ավագանու նիստ` 11.05.2018
Սևանում ֆրանկոֆոնիայի օրեր են: Ատելիե-թեմատիկ քննա
Համապետական շաբաթօրյակ Սևանում
Համայնքի ավագանու` 05.03.2018թ. թիվ 2 նիստ
Սևան համայնքի ղեկավարն ընդունել է ազատամարտիկների
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner