Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 36
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2012Թ. ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
    Համայնքի 2012թ. տարեկան  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

Համայնքի 2012թ. տարեկան բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 77.1%-ով, 485.9 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 374.7 մլն. դրամ, թերակատարումը կազմել է ընդհանուր 111.2 մլն. դրամ, ա/թ՝ վարչական բյուջեի գծով 54.5 մլն. դրամ, ֆոնդային բյուջեի մասով՝ 56.7 մլն. դրամ: Նախորդ` 2011թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 5.2%-ով կամ ավել եկամուտները կազմել են 20.4 մլն. դրամ:
2011թ. տարեկան բյուջեի վարչական մասը կատարվել 86.8 %-ով / պլան 414.0 մլն. դրամ, փաստացի 359.5 մլն. դրամ /: 2011թ. համեմատությամբ   բյուջեի  վարչական մասում  պակաս  եկամուտները կազմել են 26.9 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2011թ. համեմատությամբ պակասել  են 6.9 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 64.3 %-ով / պլան 149.2 մլն. դրամ, փաստացի 95.9մլն. դրամ /: Նախորդ` 2011թ. նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ սեփական եկամուտները թերակատարվել են 18.1 %-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը պակասել  է 21.2 մլն. դրամի չափով: Սեփական եկամուտների թերակատարումը պայմանավորված է  համարյա բոլոր խոշոր հարկատեսակների և վարձավճարների թերակատարմամբ / հողի հարկ, գույքահարկ, հողի և գույքի վարձավճարներ / : Համայնքի ֆոնդային բյուջեն կատարվել է 21.2%-ով / ճշտված պլան 71.9 մլն. դրամ, փաստացի 15.2 մլն. դրամ / : Նախորդ 2011թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել են 6.5 մլն. դրամով կամ 73.7%-ով :
     Համայնքի 2012թ. բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում:

ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

 Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են  համայնքի 2012թ. տարեկան բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է  77.1%-ով: 487.5 մլն.դրամ պլանային  ծախսերի դիմաց  փաստացի կատարվել  է  375.8 մլն.  դրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է 111.7 մլն. դրամ:
Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 86.7%-ով (414.0մլն.  դրամ պլան, 359.0 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 55.0 մլն. դրամ : Վարչական բյուջեի  փաստացի ծախսերի 42.4%-ը կամ 152.3 մլն. դրամ կազմել են կրթության և մշակույթի ծախսերը, 80.5 մլն.դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները (22.4%), սանիտարական մաքրման և փողոցային լուսավորության ծախսերը կազմել են 62.3 մլն. դրամ կամ վարչական մասի 17.4 % -ը : Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2012թ. տարեկան բյուջեի ծախսերը կատարվել են հետևյալ չափերով. Կրթության ծախսերը` 79.4% , մշակույթի ծախսերը` 84.4%:
2011թ. տարեկան համեմատությամբ 2012թ.  վարչական բյուջեի ծախսերը պակաս են կատարվել  25.8 մլն. դրամ կամ 6.7 %-ի չափով:
2012թ.  համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 49.8 %-ով / 129.9  մլն. դրամ պլան, 64.7 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2011թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով ավել ծախսերը կազմել են 6.2 մլն. դրամի չափով, կամ նախորդ տարվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի ծախսերը ավելացել են  10.5 % -ով : Ֆոնդային բյուջեի ծախսերի կատարումը 64.7 մլն. դրամի չափով ապահովվել է վարչական բյուջեի պահուստային ֆոնդից 47.8 մլն. դրամի չափով ֆոնդային բյուջե հատկացման հաշվին :
Համայնքի բյուջեի 2012թ.  ծախսերը և համեմատականը 2011թ.   նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում: 
 Համայնքի 2011թ. ֆոնդային բյուջեից վճարվել է 39.2 մլն. դրամի չափով ասֆալտապատման, անձրևաջրատար ցանցի և  փոսային հիմնանորոգման համար` կուտակելով 55.4 մլն. դրամի չափով պարտք : Ձեռք են բերվել  և տեղադրվել 0.5մլն. դրամի 1 կոմպլեկտ մանկական խաղահրապարակ, 18.0 մլն. դրամի չափով կատարվել է փողոցային լուսավորության կառուցման ծախսեր, ա/թ 1.4 մլն դրամը փողոցային լուսավորության ցանցի կառուցում, պարտքի վճարում,  կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, իրականացվել են նաև այլ ծրագրեր :

ՊԱՐՏՔԵՐ
Առ 01.01.12թ. դրությամբ բյուջետային պարտքերը կազմել են 23.2 մլն. դրամ :
Բյուջետային գործառնություններից դուրս պարտքեր չկային : 2012թ. ընթացքում մարվել է 23.2 մլն. դրամի, ա/թ 20.3 մլն. դրամի չափով փողոցային հիմնանորոգման պարտքեր :  2012թ.  ընթացքում կուտակվել է 100.2 մլն. դրամի չափով , ա/թ՝ 
ü      54.5 մլն. դրամ փողոցների փոսային հիմնանորոգում
ü      32.9 մլն. դրամ ՀՈԱԿ-ի գծով
ü      3.4 մլն դրամի չափով վարչական շենքի ջեռուցման համակարգի հիմնանորոգման և բարձրահասակ շենքերի վերելակների վերականգնման գծով
ü      3.9 մլն. դրամ նախագծային և տեխնիկական հսկողության ծախսեր և այլն
Առկա պարտքերի մարման և մնացորդների վերաբերյալ ցուցանիշները բերված են թիվ 3 աղյուսակում:
          Հիմք ընդունելով «ՏԻՄ» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի, 69-րդ հոդվածի «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերի պահանջները՝
Հաստատել  համայնքի 2012թ.  բյուջեի կատարման մասին հաշվետվությունը
/ թիվ 1, 2, 3 հավելվածները կցվում են/:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner