Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 19
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 18 կետի պահանջներով`

 

1.            Սահմանել համայնքի տարածքում աղբահանության վճարների հետևյալ դրույքաչափերը`

 

1.1 Կենցաղային աղբի համար`
1.1.1 Բնակելի շենքերում փաստացի բնակվող յուրաքանչյուր բնակչի հաշվով  
                               -  ամսական 200 դրամ.
1.1.2 Առևտրի / այդ թվում` շուկաների /, հանրային սննդի և բնակչությանը սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով
                                - ամսական 1քմ 70 դրամ.
1.1.3 Հյուրանոցների և հյուրանոցային ծառայություններ իրականացնող այլ հասարակական շինությունների համար                -         ամսական 1քմ 30 դրամ.
1.1.4 Արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների համար                               -         ամսական 1քմ 8 դրամ.
1.1.5 Կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային և նմանատիպ այլ հասարակական շինությունների համար                -         ամսական 1քմ 4 դրամ.
1.1.6 Շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի բազմաբնույթ տնտեսական գործունեություն, աղբահանության վճարն ամբողջությամբ հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով, բայց ոչ ավելի   -  1քմ 70 դրամից.

 

 

1.1.7. Ափամերձ տարածքներում տարեկան 3 ամսվա հաշվարկով հետևյալ դրույքաչափերով`
- յուրաքանչյուր ժամանակավոր կառույցի / տնակ / համար ամսական - 1000 դրամ
- յուրաքանչյուր հիմնական կառույցների  համար / որոնք չեն դասվում վերևում թվարկված օբյեկտների շարքում / ամսական - 2000 դրամ
- միայն հողամաս կամ ծածկավրան ունեցող տարածքների հաշվով ամսական  - 5 դրամ` յուրաքանչյուր 1քմ համար:

 

1.2 Ոչ կենցաղային և խոշոր եզրաչափ աղբի համար`

 

1.2.1 Ըստ ծավալի` 1խմ աղբի համար             -         առավելագույնը` 2000 դրամ.
1.2.2 Ըստ զանգվածի` մեկ տոննա աղբի համար      -         առավելագույնը` 8000 դրամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner