Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 67
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2012Թ. 1-ԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Համայնքի 2012թ. 1-ին եռամսյակի  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
Համայնքի 2012թ.  1-ին եռամսյակի  բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 74.4%-ով, 121.5 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 90.4 մլն. Դրամ : Նախորդ` 2011թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն գերակատարվել է 3.2%-ով կամ ավել եկամուտները կազմել են 2.8 մլն. դրամ:
2012թ. 1-ին եռամսյակի  բյուջեի վարչական մասը կատարվել 84.4 %-ով / պլան 103.5 մլն. դրամ, փաստացի 87.3 մլն. դրամ /: 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ   բյուջեի 2012թ.
1-ին եռամսյակի  վարչական մասում ավել եկամուտները կազմել են 1.1 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2011թ. համեմատությամբ ավելացել են 1.3 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 58.6 %-ով / պլան 37.3 մլն. դրամ, փաստացի 21.9մլն. դրամ /: Նախորդ` 2011թ. նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ սեփական եկամուտները գերակատարվել են 11.7 %-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը ավելացել  է 2.3մլն. դրամի չափով:
2012թ. 1-ին եռամսյակի  ֆոնդային բյուջեն կատարվել է  17.2 %-ով / պլան` 18.0 մլն դրամ, փաստացի 3.4 մլն դրամ/, 2011թ. Նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները ավելացել են 1.7 մլն դրամ կամ 120.2 %-ով :
            Համայնքի 2012թ.  1-ին եռամսյակի  բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2011թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում  / կցվում է /:
ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ
 Եկամուտների կատարման մակարդակից ելնելով` համապատասխանաբար կատարվել են  համայնքի 2012թ. 1-ին եռամսյակի  բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 57.6 %-ով: 147.2 մլն.դրամ պլանային  ծախսերի դիմաց   կատարվել  է  84.9 մլն.  դրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է 62.3 մլն. դրամ:
Ըստ առանձին ոլորտների` համայնքի 2012թ. 1-ին եռամսյակի   բյուջեի ծախսերը կատարվել են տարբեր տոկոսներով : Կրթության, մշակույթի ծախսերը ֆինանսավորվել են միջին հաշվով 39-63% : (Հունվար ,փետրվար ամիսներին ֆինանսական միջոցների սղության պատճառով ՀՈԱԿ-ները չեն աշխատել ):
Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 65.7%-ով (121.9մլն.  դրամ պլան, 80.2 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 41.7 մլն. դրամ` այդ թվում 7.3 մլն. դրամ`   ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ,  19.8 մլն դրամ` կրթության և մշակույթի ծախսեր, 6.9 մլն. դրամ` շրջակա միջավայրի պաշտպանության ծախսեր, 2.8 մլն դրամ` սոցիալական այլ ծրագրերի գծով ծախսեր և այլն :
2011թ. 1-ին եռամսյակի  համեմատությամբ 2012թ. Նույն ժամանակաշրջանի   վարչական բյուջեի ծախսերը ավել են կատարվել 16.6 մլն. դրամ կամ 26.1 %-ի չափով:
 2012թ. 1-ին եռամսյակի  համայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 45.8 %-ով / 45.3  մլն. դրամ պլան,20.7 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2011թ. 1-ին եռամսյակի  համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով   ավել ծախսեր են կատարվել 1.0 մլն. դրամի չափով կամ մոտ 5.1-ով ավելի :
      Համայնքի բյուջեի 2012թ. 1-ին եռամսյակի    ծախսերը և համեմատականը  2011թ.  1-ին եռամսյակի   նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում   / կցվում է / : 
ՊԱՐՏՔԵՐ
Համայնքի բյուջեի գծով պարտքերը առ 01.01.12թ. դրությամբ կազմել են 23.1 մլն դրամ, այդ թվում փողոցների փոսային նորոգման գծով ` 20.3 մլն. դրամ, փողոցային լուսավորության պարտքեր`  1.4 մլն դրամը :
Համայնքի 2012թ. 1-ին եռամսյակի   բյուջեից վճարվել է 15.0 մլն. դրամի չափով փողոցների փոսային հիմնանորոգման , 1.4 մլն դրամ փողոցային լուսավորության կառուցման պարտքեր :

Ղեկավարվելով « ՏԻՄ» ՀՀ օրենքի 69-րդ  հոդվածի և «Բյուջետային համակարգի մասին»  ՀՀ օրենքի 35 –րդ հոդվածի  1-ին  կետի պահանջներով`

Ընդունել ի գիտություն  համայնքի 2012թ. 1-ին եռամսյակի   բյուջեի կատարման մասին հաղորդագրությունը :

 
Կողմ (11)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՍՈՆ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner