Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՍԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 26-րդ և 32-րդ հոդվածի 1-ին մասերով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքում կատարել փոփոխություն.
           Կառուցվածքում ավելացնել ներքին աուդիտի բաժին, կառուցվածքից հանել համայնքային ծառայության առաջատար  պաշտոնների երրորդ ենթախմբի և կրտսեր պաշտոնների առաջին ենթախմբի հետևյալ պաշտոնները`
ü ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքապետարանի  աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ-աուդիտոր
/ ծածկագիր` 2.3-2 /  :
ü Աշխատակազմի առաջատար մասնագետ  / ծածկագիր` 3.1-16/  :
  1. Հաստատել Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
  2. Սևանի քաղաքապետին` Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում` սահմանված ժամկետում, դիմել ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին:

  1. Ուժը կորցրած ճանաչել Սևան համայնքի ավագանու` 09.12.2011թ. թիվ 5 նիստի թիվ 39-Ա որոշումը:
  2. Սույն որոշման 2-րդ, 3-րդ կետերն ուժի մեջ են Սևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՍՈՆ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner