Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 54-րդ և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածների պահանջներով`
Համայնքի 2013թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
Ա. Վարչական բյուջեի ծախսեր 1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի պահպանում / բաժին 01, խումբ 1, դաս 1 /, այդ թվում 1.1. հոդված 4111 / աշխատողների աշխատավարձեր /, ավելացնել 1710.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 53770.0 հազ. դրամ. 1.2. հոդված 4214 / կապի ծառայություններ /, ավելացնել 35.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 4278.0 հազ. դրամ. 1.3. հոդված 4221 / ներքին գործուղումներ /, ավելացնել 55.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 844.0 հազ. դրամ. 1.4. հոդված 4222 / արտասահմանյան գործուղումներ /, պակասեցնել 320.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 680.0 հազ. դրամ. 1.5. հոդված 4267 / կենցաղային և հանրային սննդի նյութեր /, ավելացնել 100.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 850.0 հազ. դրամ:
2. Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ / բաժին 01, խումբ 6, դաս 1 /, այդ թվում 2.1 հոդված 4239 / ընդհանուր բնույթի այլ ծառայություններ /, պակասեցնել 1400.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 0 դրամ. 2.2 հոդված 4823 / պարտադիր վճարներ /, պակասեցնել 150.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 350.0 հազ. դրամ. 2.3 հոդված 4241 / մասնագիտական ծառայություններ /, ավելացնել 700.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 3350.0 հազ. դրամ:
3. Շրջակա միջավայրի պաշտպանության, այդ թվում 3.1 Սուբսիդիա «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ / բաժին 05, խումբ 1, դաս 1, հոդված 4511 /, պակասեցնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 48000.0 հազ. դրամ. 3.2 թափառող կենդանիների վնասազերծում / բաժին 05, խումբ 6, դաս 1, հոդված 4213 /, պակասեցնել 300.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1000.0 հազ. դրամ:
4. Նախադպրոցական կրթություն / բաժին 09, խումբ 1, դաս 1, հոդված 4511 /, ա/թ՝ 4.1 սուբսիդիա թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ ՀՈԱԿ, պակասեցնել 3360.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 27840.0 հազ. դրամ. 4.2 սուբսիդիա թիվ 4 «Գալիք» մ/մ ՀՈԱԿ, պակասեցնել 1100.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 24700.0 հազ. դրամ. 4.3 սուբսիդիա Գագարինի մ/մ ՀՈԱԿ, ավելացնել 60.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 12060.0 հազ. դրամ:
5. Արտադպրոցական կրթություն / բաժին 09, խումբ 5, դաս 1, հոդված 4511 / ա/թ 5.1 «Երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, ավելացնել 180.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 23580.0 հազ. դրամ. 5.2 «Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ, պակասեցնել 790.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 11810.0 հազ. դրամ:
6. Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդ / բաժին 11, խումբ 1, դաս 2, հոդված 4891 /, ավելացնել 6580.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 58580.0 հազ. դրամ, այդ թվում վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե, ավելացնել 6580.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 58580.0 հազ. դրամ:
Բ. Ֆոնդային բյուջեի եկամուտներ, ավելացնել 7180.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 130344.2 հազ. դրամ. 1. Հողի օտարումից մուտքեր, պակասեցնել 5862.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 124354.2 հազ. դրամ: 2. Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե, ավելացնել 6580.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 58580.0 հազ. դրամ:
Գ. Ֆոնդային բյուջեի ծախսեր 1. Համայնքի ղեկավարի աշխատակազմի պահպանում / բաժին 01, խումբ 1, դաս1, հոդված 5113 /, այդ թվում 1.1 Քաղաքապետարանի վարչական շենքի ջեռուցման համակարգի կապիտալ վերանորոգման ծախսեր, ավելացնել 258.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 5454.0 հազ. դրամ: 2. Փողոցների կեղտաջրերի հեռացման ցանցի հիմնանորոգման ծախսեր / բաժին 05, խումբ 2, դաս 1, հոդված 5113 /, պակասեցնել 3000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 0 դրամ: 3. Բազմաբնակարան բնակելի շենքերի ներբակային մարզահրապարակների նախագծային աշխատանքներ / բաժին 6, խումբ 1, դաս 1, հոդված 5134 /, ավելացնել 2250.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 2250.0 հազ. դրամ: 4. Փողոցների լուսավորության ցանցի կառուցման նախագծային աշխատանքներ / բաժին 06, խումբ 4, դաս 1, հոդված 5134 /, ավելացնել 1210.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 3500.0 հազ. դրամ: 5. Հաստատել համայնքի 2013թ. ճշտված բյուջեի թիվ 1-6 հատվածները:
|