Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի` 1. Հաստատել Սևան համայնքի 2010թ. բյուջեն` 1.1 Վարչական բյուջեի եկամուտներ` 368000.0 հազ. դրամ 1.2 Վարչական բյուջեի ծախսեր 368000.0 հազ. դրամ 1.3 Ֆոնդային բյուջեի եկամուտներ` այդ թվում 92435.3 հազ.դրամ 1.3.1 Հողի օտարումից մուտքեր 53807.6 հազ. դրամ 1.3.2 Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային բյուջե 38627.7 հազ. դրամ 1.4 Ֆոնդային բյուջեի ծախսեր 99000.0 հազ. դրամ 1.5 Ֆոնդային բյուջեի դեֆիցիտը` (պակասուրդը)` 6564.7 հազ. դրամ ԸՆԴԱՄԵՆԸ ա ) համայնքի բյուջեի եկամուտներ 421807.6 հազ. դրամ բ) համայնքի բյուջեի ծախսեր 428372.3 հազ. դրամ գ) համայնքի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` 6564.7 հազ. դրամ: 2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի: 3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի: 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի: 5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ պակասուրդը / դեֆիցիտը / ` համաձայն հատված 4-ի: 6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ պակասուրդի / դեֆիցիտի / ֆինանսավորման աղբյուրը` համաձայն հատված 5-ի: 6.1 Սահմանել, որ վարչական բյուջեի տարեսկզբյան ազատ մնացորդը` 6372.3 հազ. դրամի չափով ուղղվում է ֆոնդային բյուջե: 7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6-ի 8. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`
ա) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև, բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը: 9. Հաստատել համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդը` 50196.4հազ.դրամ /բյուջեի վարչական մասի եկամուտների 13.6 տոկոս/, այդ թվում հատկացում ֆոնդային բյուջե` 38627.7հազ.դրամ:
|