Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 35
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ` 10.12.2009թ. ԹԻՎ 1438-Ն «ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄՈ ԱՎԱԳՅԱՆԻ ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄԸ
Սևան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերը ՀՀ կառավարության՝ 10.12.2009թ. թիվ 1438-Ն որոշմամբ տրվել են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին և համապատասխան պայմանագրերով նախատեսված հողօգտագործման համար վճարները փոխանցվել են «Սևան» ազգային պարկին :
          Համաձայն նույն որոշման՝ «Սևան» ազգային պարկի կողմից գանձված վճարների առնվազն 30%-ը պետք է փոխանցվի համայնքային բյուջե՝ համայնքի և ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրին համապատասխան: Ներկայումս այդ հողերը 458 հա են, որից՝ 90հա-ն ընդգրկում է ճանապարհներ, եկեղեցու տարածքը և կառավարական ամառանոցը: Մոտավորապես 80հա-ի մասով չկա պայմանագիր: «Սևան» ազգային պարկը միայն 280հա-ի համար է հողի վարձակալական պարտավորություններ կրում, որը 2011թվականից մինչ օրս կատարվել է թերացումներով, անկանոն և ոչ ամբողջական:
          Սևանի քաղաքապետարանի նկատմամբ այս կազմակերպության կողմից հարկային պարտավորությունների չկատարման պատճառով խաթարվել է համայնքի բնականոն գործունեությունը, որն էլ ուղղակիորեն ազդում է բյուջեի կատարողականի վրա:
          Հիմք ընդունելով ՀՀ կառավարության՝ 10.12.2009թ.  թիվ 1438-Ն որոշման 1-ին կետի 2) ենթակետի պահանջները՝
Ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրություններ կատարելու Սևանի ափամերձ տարածքում և արդյունքները տրամադրել՝ կառավարության քննարկմանը ներկայացնելու համար:
ü      Արսեն Սարգսյան   -         հանձնաժողովի նախագահ
ü      Կամո Ավագյան
ü      Էդիկ Ղազարյան
ü      Արտաշես Բադալյան
ü      Նվեր Գրիգորյան

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈՒԴԻԿ ՂՈՒԿԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner