Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 3
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2011Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին» ՀՀ օրենքի 54-րդ և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածների պահանջներով`

 

Համայնքի 2011թ. բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները`
ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
Վարչական բյուջե
1.      Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության տեղական տուրք, ավելացնել 500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1530.0 հազ.դրամ:
2.      Պետական տուրք նոտարական ծառայությունների գծով, ավելացնել 400.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 2900.0 հազ.դրամ:
3.      Համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականության հողերի վարձավճար, ավելացնել 1600.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 11600.0 հազ.դրամ
Ֆոբդային բյուջե
4.      Հողի օտարումից մուտքեր` ավելացնել 5596.4 հազ. դրամ, հաստատել տարեկան 42596.4 հազ.դրամ:
5.      Սահմանել, որ համայնքի 2011թ. վարչական բյուջեի տարեսկզբյան ազատ մնացորդը 49.1 հազ. դրամի չափով ուղղվում է համայնքի 2011թ. ֆոնդային բյուջե, իսկ ֆոնդային բյուջեի տարեսկզբյան ազատ մնացորդը կազմում է 154.5 հազ. դրամ:Ընդամենը 2011թ. ֆոնդային բյուջեի տարեսկզբյան ազատ մնացորդը վարչական բյուջեի տարեսկզբյան ազատ մնացորդի ուղղումով կազմում է 203.6 հ. դրամ:
6.      Հաստատել համայնքի 2011թ. ճշտված բյուջեն հետևյալ ցուցանիշներով`
6.1. Վարչական բյուջեի եկամուտներ`                 382500.0   հազ. դրամ
6.2.  Վարչական բյուջեի ծախսեր`             382500.0   հազ. դրամ 
6.3.  Վարչական բյուջեի դեֆիցիտը`                            0 դրամ 
6.4.  Ֆոնդային բյուջեի եկամուտներ`                      92596.4  հազ. դրամ
6.5.  Ֆոնդային բյուջեի ծախսեր                                92800.0  հազ. դրամ 
6.6. Ֆոնդային բյուջեի դեֆիցիտը`                                203.6  հազ. դրամ  

ԾԱԽՍԵՐ
Վարչական բյուջե
1.      Համայնքի ղեկավարի աշխատակազմի պահպանում / բաժին 01, խումբ 1, դաս 1 /, ավելացնել 350.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 81470.0 հազ.դրամ, այդ թվում`
1.1.Հոդված 4221` ներքին գործուղումներ, պակասեցնել 130.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 470.0 հազ.դրամ:
1.2. Հոդված 4264` տրանսպորտային նյութեր, որից բենզինի գծով պարտքեր, ավելացնել 480.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 3680.0 հազ.դրամ:
2.      Բնության պաշտպանություն, որից ծառերի էտում / բաժին 05, խումբ 4, դաս 1, հոդված 4239/, ավելացնել 2000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 4000.0 հազ.դրամ
3.      Փողոցային լուսավորության գծով ծախսեր / բաժին 06, խումբ 4, դաս 1 /
3.1. Հոդված 4269` հատուկ նպատակային նյութերի ձեռքբերում, 600.0 հազ. դրամ ծախսը  փոխարինել 4251 հոդվածով` փողոցային լուսավորության ցանցի ընթացիկ նորոգում:
3.2. Հոդված 4264` փողոցային լուսավորության գծով տրանսպորտային նյութեր` բոնզինի գծով պարք, ավելացնել 150.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 150.0 հազ.դրամ:
Ֆոնդային բյուջե
4.      Վարչական սարքավորումների գնում / բաժին 01, խումբ 1, դաս 1, հոդված 5122/, ավելացնել 1000.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1540.0 հազ.դրամ:
5.      Ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ / բաժին 01, խումբ 6, դաս 1 /,որից
5.1 Հոդված 5133` համայնքի գերեզմանների չափագրման, համույթային ծախսերի գծով  պարտքեր, ավելացնել 395.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 395.0 հազ.դրամ:
5.2. Հոդված 5133` ընդհանուր բնույթի գեոդեզիական քարտեզագրական / կոորդինատների տեղադրման / ծախսերի գծով պարտքեր, ավելացնել 500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 500.0 հազ.դրամ:
6.      Ճանապարհային տնտեսություն / բաժին 04, խումբ 5, դաս 1 /
6.1.  Հոդված 5113` փողոցների, մայթերի, հրապարակների փոսային հիմնանորոգման գծով պարտքեր, ավելացնել 8601.4 հազ. դրամ, հաստատել տարեկան 18601.4 հազ.դրամ:
6.2. Հոդված 5134` ճանապարհային տնտեսության գծով նախագծահետազոտական աշխատանքներ, պակասեցնել 500.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1700.0 հազ.դրամ:
7.      Կեղտաջրերի հեռացում, որից Էներգետիկների փողոցի անձրևաջրատար դիտահորերի հիմնանորոգման պարտքեր / բաժին 05, խումբ 2, դաս 1, հոդված 5113 /, պակասեցնել 5896.4 հազ. դրամ, հաստատել տարեկան 2763.6 հազ.դրամ
8.      Լուսավորության ցանցի կառուցման գծով նախագծահետազոտական աշխատանքներ / բաժին 06, խումբ 4, դաս 1, հոդված 5134 /, ավելացնել 1300.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 1300.0 հազ.դրամ
9.      Գոմաձոր թաղամասի մշակույթի տան հիմնանորոգում / բաժին 08, խումբ 2, դաս 3, հոդված 5113 /, ավելացնել 400.0 հազ. դրամ, հաստատել տարեկան 400.0 հազ.դրամ
10.  Հաստատել համայնքի 2011թ. բյուջեի ճշտված թիվ 1-6 հատվածները: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԵՎՈՐԳ ՄԱԼԽԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Հավելված 1
Հավելված 2
Հավելված 3
Հավելված 4-5
Հավելված 6
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner