Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Սևանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 105
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 33
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ 2009Թ. ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Համայնքի 2009թ. տարեկան  բյուջեի կատարումը ընթացել է հետևյալ ցուցանիշներով`

           

            ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

            Համայնքի 2009թ. տարեկան բյուջեի եկամուտների պլանը կատարվել է 94.3%-ով, 349.6 մլն. դրամ ճշտված պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 329.5 մլն. դրամ: Նախորդ` 2008թ. նույն  ժամանակաշրջանի համեմատությամբ համայնքի բյուջեն թերակատարվել է 31.7%-ով կամ պակաս եկամուտները կազմել են 153.3 մլն. դրամ:

2009թ. տարեկան բյուջեի վարչական մասը կատարվել 97.0 %-ով / պլան 327.2 մլն. դրամ, փաստացի 317.2 մլն. դրամ /: 2008թ. համեմատությամբ   բյուջեի  վարչական մասում ավել եկամուտները կազմել են 42.8 մլն. դրամ կամ վարչական բյուջեի եկամուտները 2008թ. համեմատությամբ ավելացել են 15.6 %: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 90.6 %-ով / պլան 107.3 մլն. դրամ, փաստացի 97.2 մլն. դրամ /: Նախորդ` 2008թ.նույն ժամանակաշրջանի  համեմատությամբ սեփական եկամուտները թերակատարվել են 3.3%-ով կամ սեփական եկամուտների հավաքագրումը պակասել  է 3.3 մլն. դրամի չափով: Համայնքի ֆոնդային բյուջեն կատարվել է 55.3%-ով / ճշտված պլան 22.3 մլն. դրամ, փաստացի 12.3 մլն. դրամ /: Նախորդ 2008թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի եկամուտները պակասել են 196.1 մլն. դրամով կամ 94.1%-ով :

            Համայնքի 2009թ. բյուջեի եկամուտների կատարման ավելի մանրամասն տվյալները և համեմատականը 2008թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ բերված է թիվ 1 հավելվածում:

           

            ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

            Եկամուտների կատարման մակարդակին համապատասխան կատարվել է  համայնքի 2009թ. տարեկան բյուջեի  ծախսերը: Համայնքի բյուջեի ծախսերը կատարվել է 90.2 %-ով: 390.7 մլն.դրամ պլանային  ծախսերի դիմաց  փաստացի կատարվել  է  352.4 մլնդրամի  ծախս  կամ  թերակատարումը  կազմել  է  38.3 մլն. դրամ:

            Ըստ  առանձին  ոլորտների` համայնքի 2009թ. տարեկան բյուջեի ծախսերը կատարվել են հետևյալ չափերով. Կրթության ծախսերը` 98.9% , մշակույթի ծախսերը` 98.2% թույլ  չտալով պարտքերի կուտակում: Վարչական բյուջեի ծախսերը կատարվել են 95.0%-ով (328.2մլնդրամ պլան, 311.8 մլն. դրամ փաստացի ծախս),  թերակատարումը կազմել է 16.4 մլն. դրամ : Վարչական բյուջեի 50.3%-ը կամ 156.9 մլն. դրամ կազմել են կրթության և մշակույթի ծախսերը, 74.5 մլն.դրամ` ընդհանուր բնույթի համայնքային ծառայությունները (23.9%), սանիտարական մաքրման և փողոցային լուսավորության ծախսերը կազմել են 50.9 մլն. դրամ կամ վարչական մասի 16.3 % -ը :

            2008թ. տարեկան համեմատությամբ 2009թվարչական բյուջեի ծախսերը գերազանցվել են 35.0 մլն. դրամ կամ 12.6 %-ի չափով:

            2009թհամայնքի բյուջեի ֆոնդային մասի ծախսերը  կատարվել է 65 %-ով / 62.5  մլն. դրամ պլան, 40.6 մլն. դրամ փաստացի ծախս /, նախորդ 2008թ. համեմատությամբ ֆոնդային բյուջեի գծով պակաս ծախսերը կազմել են 218.5մլն. դրամի չափով, կամ նախորդ տարվա համեմատությամբ ֆոնդային բյուջեի ծախսերը պակասել են 84.3 %-ով:

            Համայնքի բյուջեի 2009թծախսերը և համեմատականը 2008թ.   նկատմամբ բերված է թիվ 2 հավելվածում

            Համայնքի 2009թ. բյուջեից վճարվել է 21.0 մլն. դրամի չափով ասֆալտապատման, փոսային հիմնանորոգման համար` կուտակելով 16.4 մլն. դրամի չափով պարտք: Հիմնանորոգվել է Քաղաքապետարանի վարչական շենքի 1-ին հարկի արտաքնոցը և ՔԿԱԳ բաժնի սենյակները` ընդհանուր 5.1 մլնդրամի չափով : Ձեռք են բերվել 3.3 մլն. դրամի չափով համակարգչային և լուսանկարչական տեխնիկա, «Երաժշտական դպրոց» ՀՈԱԿ շենքի ջեռուցման ապահովման համար 0.6 մլն. դրամի 10 գազավառարաններ: Կառուցվել է 2.5 մլն. դրամի 5 կոմպլեկտ մանկական խաղահրապարակներ, 1.9 մլն. դրամի լուսավորության ցանց, վերանորոգվել են մի շարք փողոցների դիտահորեր / 6.2 մլն. դրամ /, կատարվել են բազմաթիվ աշխատանքներ :

 

            ՊԱՐՏՔԵՐ
            Առ 01.01.09թ. դրությամբ բյուջետային պարտքերը կազմել են 3.1 մլն. դրամ :           Բյուջետային գործառնություններից դուրս պարտքեր չկային : 2009թ. ընթացքում մարվել է 3.1 մլն. դրամի պարտքեր : Կուտակվել է 16.4 մլն. դրամի չափով փողոցների փոսային հիմնանորոգման գծով պարտք: Առկա պարտքերի մարման և մնացորդների վերաբերյալ ցուցանիշները բերված են N 3 աղյուսակում :

            2009թ. ֆինանսատնտեսագիտական բաժնի աուդիտորական խմբի կողմից 10 ՀՈԱԿ և համայնքի ղեկավարի աշխատակազմում կատարվել է ներքին աուդիտ 2008թ. կարեկան հաշվետվությունների հիման վրա, կազմված համապատասխան հաշվետվությունները և եզրակացությունները, գործող կարգի համաձայն ուղարկված են ՀՀ Ֆինանսների նախարարություն :

            Համայնքի 2009թ. տարեկան բյուջեի կատարման հաշվետվության հաստատման նպատակով, անկախ աուդիտ անցկացնելու համար, պայմանագիր է կնքվել«Բեյքեր Թիլլի Արմենիա »ՓԲԸ աուդիտորական կազմակերպության հետ : Ընկերության ներկայացուցիչ «Քյավառ Աուդիտ» ՍՊԸ միջոցով կատարվել է համայնքի 2009թ. բյուջեի կատարման անկախ աուդիտ և տրվել է դրական եզրակացություն / կցվում է աուդիտորական եզրակացության լուսապատճենը / :

            Հիմք ընդունելով «ՏԻՄ»ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3 կետի, 69 հոդվածի«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի 2,3 կետերի պահանջները`

Հաստատել  համայնքի 2009թ. բյուջեի կատարման մասին հաշվետվությունը
/ հավելվածները կցվում են /:

 
Կողմ (11)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՄՍՈՆ
ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱԿԻՉ
ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱ

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      



Նախագիծ կազմող ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Սևան, Նաիրյան 164
0261-2-43-23, 0261-4-00-00
sevan.gegharkunik@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10028784@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner